Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ներկայացնում է նորարարական և բացառիկ Mastercard® Business Preferred պրեմիում քարտը՝ հատուկ կորպորատիվ հաճախորդների համար։ Այս քարտը նախատեսված է բիզնեսի ոլորտում գործունեություն ծավալող անձանց համար՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն, անվտանգության բարձր մակարդակ և պրեմիում արտոնություններ ամբողջ աշխարհում։
Mastercard® Business Preferred քարտապաններն ստանում են LoungeKey ծրագրի անվճար անդամակցություն և հնարավորություն օգտվելու 135 երկրներում գործող ավելի քան 1,100 օդանավակայանների բիզնես դասի սպասասրահներից՝ վայելելով բարձրակարգ սպասարկում և հարմարավետ միջավայր։
Քարտը տրամադրում է անսահմանափակ անվճար հասանելիություն Mastercard® Airport Security Fast Track ծրագրին, ինչը թույլ է տալիս արագ և հարմար անցնել անվտանգային ստուգումները։
Բացի այդ, Mastercard® Business Preferred-ը ներառում է հետևյալ արտոնությունները՝
▪️ Կոնսիերժ ծառայություն՝ անհատական աջակցություն բիզնեսի ու ճամփորդությունների կազմակերպման հարցերում։
▪️ Զեղչեր և հատուկ առաջարկներ՝ բիզնեսի համար նախատեսված ծառայությունների, հյուրանոցների, ավտոմեքենաների վարձույթի և այլ ոլորտներում։
▪️ Անվճար ակցիաներ և սննդի վաուչերներ՝ գործընկեր բիզնեսներում։
Mastercard® Business Preferred-ը կատարյալ ընտրություն է կորպորատիվ հաճախորդների, բիզնես առաջնորդների և միջազգային գործարքներ իրականացնողների համար, ովքեր գնահատում են պրեմիում ծառայությունները։
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Mastercard® Business Preferred քարտի բոլոր առավելություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Բոլոր իրադարձությունները