Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

21.03.2025

Կայուն ֆինանսավորումը ԱրմՍվիսԲանկի համար հանդիսանում է ռազմավարական ուղղություն: Բանկը առանձնապես կարևորում է կայուն և պատասխանատու ներդրումների ֆինանսավորումը, ինչպես նաև անդամակցումը միջազգային լավագույն փորձ ունեցող միություններին` շահագրգիռ կողմերին ներկայացնելով վստահելի ու միջազգայնորեն ընդունելի հաշվետվություններ:

ԱրմՍվիսԲանկը, որպես առաջատար ֆինանսական կազմակերպություն, առաջինն է ՀՀ բանկային համակարգում, որ սահմանում է բնապահպանական պատասխանատվության նոր չափանիշներ՝ հրապարակելով Ջերմոցային գազերի (GHG) արտանետումների հաշվառման իր առաջին հաշվետվությունը` հիմք ընդունելով միջազգայնորեն ընդունված Partnership for Carbon Accounting Financials (PCAF) մեթոդաբանությունը:

PCAF-ը տրամադրում է միջազգայնորեն ճանաչված մեթոդաբանություն ֆինանսական կազմակերպություններին՝ չափելու, կառավարելու և հրապարակելու իրենց վարկային և ներդրումային պորտֆելների հետ կապված ջերմոցային գազերի արտանետումները: Այս մեթոդաբանությունը նախատեսված է օգնելու ֆինանսական կազմակերպություններին հասկանալու և մեղմելու իրենց բնապահպանական ազդեցությունը` հասնելու Փարիզի համաձայնագրի նպատակներին:

GHG արտանետումները հաշվարկելու շրջանակում ԱրմՍվիսԲանկը համագործակցել է Greenly-ի հետ, որն ածխածնային հետքի հաշվառման միջազգային առաջատար ծրագրային հարթակ է: Այս համագործակցությամբ Բանկը կարողացավ ունենալ իր GHG արտանետումների հաշվետվությունը և համապատասխանեցնել իր գործունեությունը միջազգային կլիմայական նպատակներին:

ԱրմՍվիսԲանկի GHG արտանետումների հաշվետվությունը, որը պատրաստվել է Greenly-ի հետ համատեղ և հետևելով PCAF մեթոդաբանությանը, համահունչ է Բանկի կանաչ և կայուն տեսլականին: Այս նախաձեռնության միջոցով Բանկը ցույց է տալիս իր նվիրումը կանաչ և կայուն ֆինանսավորմանը` ընդգծելով իր հանձնառությունը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում:


Բոլոր իրադարձությունները