Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿՆ ԵՎՍ ՄԻԱՑԵԼ Է ArcaPay-ԻՆ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿՆ ԵՎՍ ՄԻԱՑԵԼ Է ArcaPay-ԻՆ

04.04.2025

ArcaPay-ով դրամային փոխանցումներն արդեն հասանելի են ԱրմՍվիսԲանկի մոբայլ հավելվածում:

Այսուհետ ԱրմՍվիսԲանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ArmSwiss Mobile հավելվածով վայրկյանների ընթացքում գումար փոխանցել համակարգին միացած այլ բանկերի հաճախորդներին՝ մուտքագրելով ընդամենը ստացողի բջջային հեռախոսահամարը:

Գումար փոխանցելու համար բավարար է մուտք գործել հավելվածի «Փոխանցումներ և վճարումներ» բաժին, ընտրել «փոխանցում ArcaPay համակարգով», նշել հեռախոսահամարը, ընտրել ArcaPay համակարգին միացած բանկը, գրել գումարի չափը և փոխանցում կատարել: Գումարը ստացողի՝ ՀՀ դրամով ընթացիկ, քարտային կամ կուտակային (խնայողական) հաշվին հասանելի կդառնա վայրկյանների ընթացքում:

ArcaPay գործիքի ներդրմամբ ԱրմՍվիսԲանկն ընդլայնում է գործիքակազմը՝ իր օգտատերերին հնարավորություն ընձեռելով հեռախոսահամարով դրամային փոխանցումներ կատարել նաև համակարգին միացած այլ բանկերի հաճախորդներին։

Բանկային հաշվից փոխանցում ՀՀ այլ բանկի քարտային կամ բանկային հաշվին՝ ՀՀ դրամով.

▪️ փոխանցման միջնորդավճար – 0.1%, նվազագույնը՝ 1 ՀՀ դրամ

▪️ 1 գործարքի նվազագույն գումար – 1,000 ՀՀ դրամ

▪️ 1 գործարքի առավելագույն գումար – 399,000 ՀՀ դրամ

▪️ Գործարքների օրական քանակ – 10 գործարք

ArcaPay փոխանցումներն այս պահին հասանելի են հետևյալ բանկերի հաճախորդներին՝ Էվոկաբանկ, Ամերիաբանկ, Կոնվերս Բանկ և Ամիօ բանկ։


Բոլոր իրադարձությունները