Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
ԱրմՍվիսԲանկը պաշտոնապես հրապարակել է իր առաջին Կլիմայական անցումային պլանը՝ ներկայացնելով Բանկի կլիմայական փոփոխություններին արձագանքելու առաջին համալիր ռազմավարական փաստաթուղթը, որը համահունչ է Փարիզի համաձայնագրի նպատակներին և ՀՀ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ (մինչև 2050թ.) ռազմավարությանը։
Անցումային պլանը համահունչ է գլոբալ զարգացող կարգավորող շրջանակներին, ներառյալ՝ IFRS S2 ստանդարտին, որի միջոցով Բանկը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել՝ նպաստելով ֆինանսական կայունությանը Հայաստանում։ ԱրմՍվիսԲանկը հպարտությամբ նշում է, որ հանդիսանում է Հայաստանում առաջին ֆինանսական կառույցը, որը հրապարակել է կլիմայական անցման առանձին և ամբողջական պլան։
Պլանը ռազմավարական գործիք է, որը կլիմայական երկարաժամկետ նպատակները վերածում է իրագործելի և գիտականորեն հիմնավորված գործողությունների՝ հենվելով, ռիսկերի կառավարման, հստակ պատասխանատվության և արդյունավետ կառավարման մեխանիզմների վրա։
Պլանի հիմնական ուղղություններն են՝
Փաստաթուղթը մշակվել է հիմնվելով կլիմայական ռիսկերի, հնարավորությունների և ածխածնային արտանետումների ծավալների վերաբերյալ համապարփակ վերլուծության վրա։ Այն հիմք է ստեղծում վերհանելու այն առաջնահերթ ոլորտները, որտեղ կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողություններն առավել անհրաժեշտ են։ Բանկը նախանշել է քայլեր կլիմայական տվյալների համակարգերի, կառավարման կառուցվածքների և գործառնական գործընթացների ամրապնդման ուղղությամբ՝ կլիմայական հուսալի և արդյունավետ նպատակներ իրականացնելու նպատակով:
Պլանը մշակվել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից ֆինանսավորվող և NDC Գործընկերության միջոցով իրականացվող "Greening Financial Systems in Armenia" տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում և իրականացվել է DAI ընկերության առաջնորդությամբ։
Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ` այստեղ:
Բոլոր իրադարձությունները