Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ

07.11.2025

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացման հավակնություններին՝ համատեղելով շվեյցարական փորձը, արդյունավետ կառավարման մշակույթը և նորարար կորպորատիվ բանկային գործունեությունը՝ միավորելով տարածաշրջանային և համաշխարհային շուկաները։

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր ուրույն տեղն է գրավում Հայաստանի ֆինանսական համակարգում։ Ի՞նչպես կբնութագրեք նրա դերն այսօր։

Ես «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի վարչության նախագահն ու գործադիր տնօրենն եմ։ Մոտ 20 տարի առաջ շվեյցարահայ գործարար Վարդան Սիրմակեսն ինձ հրավիրեց Հայաստանում հիմնել միջազգային ուղղվածություն ունեցող բանկ, որը կմիավորեր շվեյցարական փորձն ու տեղական ներուժը։ Այս գաղափարով էլ ծնվեց ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը, որը, չնայած իր շվեյցարական կապիտալին, լիովին լիցենզավորված հայկական բանկ է՝ տեղական արմատներով և անկախ կառավարմամբ։

Սկզբնական շրջանում մեր ռազմավարությունը հստակ էր՝ կենտրոնանալ կորպորատիվ և ներդրումային բանկային գործունեության վրա` ոլորտներում, որտեղ Հայաստանում դեռևս բացակայում էին որակյալ ֆինանսական ծառայությունները։ Հետ նայելով՝ հասկանում եմ, որ այս մոտեցումն արդարացված էր․ տարիների ընթացքում մենք ձևավորել ենք վստահելի գործընկերոջ հեղինակություն՝ տեղական և միջազգային ընկերությունների համար, դարձել ենք կապիտալի շուկաների գործարքների վստահելի կազմակերպիչ և հաստատել ենք մեր դիրքը որպես կայուն և պատասխանատու ֆինանսնավորում իրականացնող առաջատար բանկ։

Ինչպե՞ս են մասնագիտացումը, նորարարությունը և կառավարումը ձևավորում ձեր ռազմավարությունը։

Ի սկզբանե մենք դիրքավորվեցինք որպես մասնագիտացված հաստատություն՝ միտումնավոր հրաժարվելով մանրածախ բանկային ծառայություններից: Մենք առաջիններից էինք Հայաստանում, որ առաջարկեցինք այլընտրանքային ֆինանսական լուծումներ՝ առևտրի ֆինանսավորման գործիքներ, բանկային երաշխիքներ, ակրեդիտիվներ և միջազգային ֆակտորինգ։ Այս ամենի հիմքում ընկած է մեր ռիսկերի արդյունավետ կառավարման համակարգը, որը թույլ է տալիս հաճախորդներին վստահորեն գործել միջսահմանային միջավայրում։

Նորարարության ոլորտում մենք առաջատար ենք թե՛ ապրանքների, թե՛ տեխնոլոգիաների ոլորտում՝ ներդնելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են ֆակտորինգը և նախագծային ֆինանսավորումը` միաժամանակ ներդրումներ կատարելով թվային հարթակներում: Սակայն մեր փորձը ցույց է տալիս, որ կորպորատիվ բանկային ոլորտում արդյունավետությունը պետք է միշտ հավասարակշռվի անվտանգության և կայուն, բնական աճի հետ։ Կան շրջաններ, երբ արագ զարգացումը ճիշտ ռազմավարություն է, բայց կան նաև փուլեր, երբ զգուշությունն առավելություն է։ Այս հավասարակշռությունն է, որ տարիներ շարունակ թույլ է տվել մեզ պահպանել վստահելի գործընկերոջ հեղինակությունը և ամրապնդել մեր դիրքը Հայաստանի ֆինանսական համակարգում։

Մենք շուտով կտեղափոխվենք նոր գլխամասային գրասենյակ, որը զգալիորեն ավելի մեծ է, քան մեր ներկայիս տարածքը։ Այս փոփոխությունը մեզ հնարավորություն կտա ընդլայնել ծառայությունների շրջանակը, ստեղծել ավելի հարմարավետ միջավայր հաճախորդների և գործընկերների համար, ինչպես նաև ամրապնդել մեր տեխնոլոգիական ենթակառուցվածքը՝ ապահովելով նորարար և անվտանգ լուծումներ։

Միաժամանակ, միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանությունը մնում է մեր ռազմավարական առաջնահերթություններից մեկը։ Մենք խստորեն հետևում ենք KYC (Know Your Customer) և AML (Anti-Money Laundering) կարգավորումներին, պարբերաբար անցնում ենք անկախ աուդիտներ և մշտապես բարձրացնում ենք ներքին վերահսկողության որակը: Մենք նաև ընդլայնել ենք թղթակցային բանկերի ցանցը Եվրոպայում և ԱՄԷ-ում, որը մեզ թույլ է տալիս արձագանքել հաճախորդների փոփոխվող կարիքներին և ապահովել անխափան ֆինանսական կապ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։

Ո՞րն է Ձեր վերջին ուղերձը Khaleej Times-ի ընթերցողներին։

Եկե՛ք Հայաստան։ Համեմատաբար փոքր ներդրումներով` այստեղ կարելի է կառուցել մասշտաբային բիզնես և նոր հնարավորությունների հասանելիություն ստանալ հարևան տարածաշրջանների շուկաներում։ Հայաստանը կարող է դառնալ ռազմավարական շուկաներ դուրս գալու հարթակ, իսկ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը պատրաստ է լինել որպես հուսալի ֆինանսական գործընկեր և կամուրջ։

Ավելի քան 15 տարի մենք սերտորեն համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցում ենք համաշխարհային քննարկումներին և հետևում ենք ֆինանսական ոլորտի զարգացող միտումներին։ Մենք հրավիրում ենք ներդրողներին, նորարարներին և գործընկերներին՝ Միացյալ Արաբական Էմիրություններից և դրա սահմաններից դուրս, ուսումնասիրելու այն հնարավորությունները, որոնք առաջարկում է Հայաստանը։

Khaleej Times-ի անդրադարձն այստեղ` https://www.khaleejtimes.com/supplements/a-strategic-financial-bridge-for-armenia?_refresh=true

Բոլոր իրադարձությունները