Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԴՐԱՄԱՅԻՆ, ԴՈԼԱՐԱՅԻՆ ԵՎ ԵՎՐՈՅՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ Է ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԴՐԱՄԱՅԻՆ, ԴՈԼԱՐԱՅԻՆ ԵՎ ԵՎՐՈՅՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ Է ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ

05.06.2026

ԱրմՍվիսԲանկը 08.06.2026-30.09.2026թթ. իրականացնում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում.

Անվանական արժեք50,000 ՀՀ դրամ100 ԱՄՆ դոլար100 եվրո
Տեղաբաշխման ծավալ5 մլրդ ՀՀ դրամ10 մլն ԱՄՆ դոլար5 մլն եվրո
Արժեկտրոնի տոկոսադրույք10.00%5.75%4.50%
Արժեկտրոնի վճարման հաճախականություն կիսամյակային
Մարման օր 08.06.2030թթ.
Թողարկող ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ
Տեղաբաշխող ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ

Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի՝ 27.05.2026թ. թիվ 1/234 Ա որոշմամբ:

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են, ինչպես հայտը Բանկ ներկայացնելու, այնպես էլ ArmSwissMobile հարթակի միջոցով: Գործընթացի ավարտից հետո դրանք ցուցակման են ներկայացվելու Հայաստանի ֆոնդային բորսա:

Հայտերի ընդունման ժամանակահատված` 08.06.2026թ. 10:00-ից մինչև 30.09.2026թ. ժամը 16:00-ը:

Հատկանշական է, որ ֆիզիկական անձ, ինչպես նաև ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ ներդրողների կողմից ձեռքբերված պարտատոմսերից ստացված եկամուտները եկամտային հարկով չեն հարկվելու:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին, վերջնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ:

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱրմՍվիսԲանկ (+37460) 757001, (+37411) 757001 հեռախոսահամարներով:


Բոլոր իրադարձությունները