Հաշիվներ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում հաշիվ բացելը Ձեզ թույլ է տալիս ընտրել վճարման, ներդրման և ֆինանսավորման Ձեր պահանջները բավարարող լուծումներ:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում ֆինանսական միջնորդների համար գործում են հետևյալ հաշվի տեսակները`

ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով, Բրիտանական ֆունտ ստեռլինգով և ՌԴ ռուբլով հաշիվները Ձեզ հասանելի են դարձնում բանկի կողմից առաջարկվող ավանդական բանկային ծառայությունների և ներդրումային լուծումների լայն ընտրանին: Բանկային հաշիվները Ձեզ թույլ կտան իրականացնել  նաև մուտքեր, ելքեր, փոխարկումներ, փոխանցումներ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս:

Հաշվի արժույթից տարբերվող արժույթով հաշվին դրամական միջոցների մուտքի և ելքի դեպքում փոխարկման համար կիրառվում են տվյալ պահին բանկի կողմից սահմանված ընթացիկ փոխարժեքները:

Սակագներ բանկերի համար

Սակագներ ոչ բանկ ֆինանսական միջնորդների համար

Որպես Հաճախորդի պահառու` Բանկը կազմակերպում է սեփականության իրավունքով Հաճախորդին պատկանող արժեթղթերի և դրանց նկատմամբ Հաճախորդի իրավունքների գրանցումը, հաշվառումն ու պահպանությունը` Բանկում բացված արժեթղթերի հաշվառման հատուկ դեպո հաշիվներում:

Դեպո հաշիվների սպասարկման սակագներ


«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ծառայություններ է մատուցում Բանկի կողմից հաստատված «Հաճախորդների բանկային հաշիվների վարման, այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ» հիման վրա, որտեղ արտացոլված են նաև հաճախորդի կողմից պարտավորությունները ժամանակին չկատարելու, կամ որոշ գործողություններ կատարելու(չկատարելու) դեպքում հաճախորդի համար հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ տեղեկությունները:

«Հաճախորդների բանկային հաշիվների վարման, այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ»(Ուժի մեջ է 01.04.2022թ.-ից)

  • Դիմում հաշիվ բացելու վերաբերյալ
  • Լիցենզիա
  • Կանոնադրություն
  • Պետական գրանցման վկայական
  • ՀՎՀՀ
  • Ղեկավար անձանց անձնագրեր և սոց. քարտեր
  • Բանկի կամ այլ ֆինանսական կազմակերպության կառավարման իրավասու մարմնի որոշում կամ արձանագրությունից քաղվածք` բանկի կամ այլ ֆինանսական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարին պաշտոնում հաստատելու վերաբերյալ, կամ այդ նշանակման փաստը հավաստիացնող այլ փաստաթուղթ
  • Ստորագրության նմուշների քարտը` կնիքի դրոշմով (ռեզիդենտի համար հարկայինմարմնի վավերացմամբ ոչ ռեզիդենտի համար` նոտարական վավերացմամբ)
  • Տեղեկություններ բաժնետերերի (փայատերերի) մասին
  • Հաճախորդների ինքնահայտարարագրման ձև` FATCA
  • Այլ փաստաթղթեր
  • Դիմում հաշիվ բացելու վերաբերյալ,
  • Կանոնադրություն,
  • Պետական գրանցումը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում՝ Լիցենզիայն),
  • Բանկի կամ ֆինանսական կազմակերպության կառավարման իրավասու մարմնի որոշում կամ արձանագրությունից քաղվածք` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին պաշտոնում հաստատելու վերաբերյալ, կամ այդ նշանակման փաստը հավաստիացնող այլ փաստաթուղթ,
  • Բանկի կամ ֆինանսական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի, գլխավոր հաշվապահի, ինչպես նաև հաշվապահական հաշվառման վարման համար պատասխանատու և (կամ) Բանկի հետ ֆինանսական գործարքներ կնքելու լիազորություն ունեցող անձանց ստորագրությունների նմուշների քարտ:
  • Հաճախորդների ինքնահայտարարագրման ձև` FATCA
  • Այլ փաստաթղթեր:

Բանկային հաշիվների փակման դիմումի ձև

Հաճախորդների բանկային հաշիվների բացման և վարման ընթացկարգ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և հաճախորդների հաղորդակցման ընթացակարգ

Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Արգելանք դնելու դեպքում հաշվետերը տեղեկացվում է արգելանքը դնելուց հետո:
Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների  բռնագանձումը կարող է իրականցվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Բռնագանձելու դեպքում հաշվետերը տեղեկացվում է բռնագանձումից հետո: