Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Արժեթղթերի պահառության գործունեությունը արժեթղթերի պահպանության, պահառության և արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման ու փոխանցման գործունեությունն է:
Արժեթղթերի պահառության շրջանակներում Բանկը հաճախորդներին առաջարկում է հետևյալ ծառայությունները
Բանկը պահառության ծառայություններ է մատուցում ՀՀ տարածքում և դրանից դուրս շրջանառվող ազատ շրջանառության իրավունքով ոչ փաստաթղթային արժեթղթերի համար:
Դեպո հաշվի սպասարկման սակագները գանձվում են մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:
Սակագներով նախատեսված վճարները Բանկի կողմից գանձվում են Հաճախորդի դրամային հաշվի/հաշիվների մնացորդից/ներից: Սակայն, տվյալ հաշվին/հաշիվներին համապատասխան միջոցների բացակայության դեպքում Բանկի գանձվելիք գումարը գանձում է Հաճախորդի արտարժութային հաշվից/հաշիվներից` գանձման պահին Բանկի կողմից սահմանված արտարժույթի գնման փոխարժեքով: Բանկի նախատեսված վճարները ներառում են նաև Բանկի անվանատիրոջ հաշիվներում արժեթղթերի պահպանման և հաշվառման և (կամ) Հաճախորդի հանձնարարականներով իրականացված գործառնությունների համար այլ պահառուներին տրվող կոմիսիոն վարձատրությունը:
* Սակագները չեն ներառում այլ կազմակերպությունների (առևտրային համակարգերի, բորսաների, դեպոզիտարիաների, պահառուների, ռեեստրավարների և այլն) կողմից գանձվող միջնորդավճարները, ինչպես նաև փոստի և հեռահաղորդակցման ծախսերը:
** Եթե տվյալ եռամսյակի ընթացքում դեպո հաշվով ոչ մի գործարք չի կատարվել և հաշվում արժեթղթեր չեն հաշվառվել, միջնորդավճար չի գանձվում, իսկ եթե դեպո հաշվով տվյալ եռամսյակի ընթացքում կատարվել է գործարք, սակայն եռամսյակի վերջին օրը հաշվում արժեթղթեր չեն հաշվառվել, Հաճախորդից գանձվում է տվյալ տեսակի արժեթղթերի համար նախատեսված նվազագույն միջնորդավճարը: Եթե Հաճախորդի արժեթղթերն արտահայտված են այլ արժույթներով, այդ դեպքում արժույթից և շուկայից կախված` Բանկի կողմից կարող են սահմանվել առանձին սակագներ:
*** այլ կազմակերպությունների (առևտրային համակարգերի, բորսաների, դեպոզիտարիաների, պահառուների, ռեեստրավարների և այլն) կողմից գանձվող միջնորդավճարներ (առկայության դեպքում)
**** բացառությամբ Բանկի և հաճախորդների միջև կնքվող գործառնությունների շրջանակում Բանկի կողմից թովարկված պարտատոմսերով կամ Բանկի համար ընդունելի պարտատոմսերի գրավադրմանը, որի համար սակագին չի գանձվում
1. Դեպո հաշվի սպասարկման սակագները գանձվում են մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը: Պահառության ծառայությունների դիմաց վճարների ուշացման դեպքում Պահառուն իրավունք ունի՝ վճարման համար նախատեսված օրվանից 10 օր հետո համապատասխան Սակագները գանձել` վաճառելով Հաճախորդին պատկանող անհրաժեշտ քանակի կամ ծավալի արժեթղթեր:
Արժեթղթերի պահառության գործունեության սակագներ (Օտարերկրյա արժեթղթերի համար)
* ՀԿԴ կողմից մատուցվող ծառայությունների միջնորդավորման շրջանակներում Բանկի անվանատիրոջ հաշվով կատարված գործառնությունների համար գանձվում են «ԲԱՆԿԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՌԵԵՍՏՐԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆե կանոններով սահմանված սակագները: Այլ կազմակերպությունների (առևտրային համակարգերի, բորսաների, դեպոզիտարիաների, պահառուների, ռեեստրավարների և այլն) կողմից գանձվող միջնորդավճարները, ինչպես նաև Հաճախորդի սպասարկման հետ կապված այլ ծախսերը, որոնք ներառված չեն սույն սակագներում, Բանկի կողմից գանձվում է Հաճախորդից` որպես կրած փաստացի ծախսերի փոխհատուցում
** բացառությամբ Բանկի և հաճախորդների միջև կնքվող գործառնությունների շրջանակում Բանկի կողմից թովարկված պարտատոմսերով կամ Բանկի համար ընդունելի պարտատոմսերի գրավադրմանը, որի համար սակագին չի գանձվում
Արժեթղթերի պահառության գործունեության սակագներ (Տեղական արժեթղթերի համար)
Հաճախորդից հանձնարարականի ընդունումը կատարվում է պատասխանատու աշխատակցի կողմից` պահառուի գործառնական օրվա ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա 09:30-17:00, եթե սույն պայմաններով այլ ժամկետ սահմանված չէ): Գործառնական օրվա ավարտին ընդունված հանձնարարականն ընդունված է համարվում հաջորդ գործառնական օրվա ընթացքում: Օտարերկրյա արժեթղթերով գործառնությունների իրականացման նպատակով տրվող հանձնարարականների ընդունման ժամկետները համապատասխանեցվում են Օտարերկյա պահառուների հետ կնքված պայմանագրերով նախատեսված ժամկետների հետ:
Պահառության ծառայությունների մատուցման պայմանագիրն ուժի մեջ է մտնում և պարտադիր է դառնում կնքելու պահից և գործում է անժամկետ:
Պահառության ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձև (Ուժի մեջ է` 29.08.2014թ.-ից)
Պայմանագիրը կարող է լուծվել Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ` մյուս կողմին այդ մասին գրավոր տեղեկացնելու պայմանով: Այդ դեպքում սույն Պայմանագիրը համարվում է լուծված` Պայմանագրի կատարումից հրաժարվելու մասին Կողմերից մեկի գրավոր տեղեկացումը մյուս կողմի ստանալու պահից քսան օր հետո: Ընդ որում` Կողմերը պարտավորվում են նշված ժամկետի ընթացքում իրականացնել սույն Պայմանագրով սահմանված պարտականությունները:
Հաճախորդի առաջին իսկ պահանջով, պահառության պայմանագրի դադարեցման կամ պահառուի պահառության գործունեության դադարեցման կամ պահառուի լուծարման դեպքում պահառուն պարտավոր է անմիջապես հաճախորդին տրամադրել նրան պատկանող արժեթղթերը` արժեթղթերի դուրսգրման հանձնարարականի հիման վրա կամ ՀԿԴ-ում (օտարերկրյա պահա-ռուի, որի մոտ բացված է պահառուի օտարերկրյա արժեթղթերի անվանատիրոջ հաշիվը) կամ այլ պահառուի մոտ հաճախորդի անունով վերագրանցելու միջոցով:
Արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնելիս Բանկը գործում է անկողմնակալության, շիտակության, ճշտապահության և հաճախորդների արժեթղթերով և դրամական միջոցներով իրականացված բոլոր գործարքների վերաբերյալ վերջիններիս պարտադիր տեղեկացման սկզբունքներով: Հաճախորդների հանձնարարականները կատարելիս Բանկը գործում է ելնելով բացառապես Հաճախորդի շահերի պաշտպանությունից:
Բանկի և հաճախորդի միջև հնարավոր շահերի բախման կանխարգելմանն ուղղված քաղաքականությանը մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ
Բանկի պահառուական ծառայություններից օգտվելու համար հարկավոր է դառնալ Բանկի հաշվետեր հաճախորդ:
* Փաստաթուղթն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակով կամ նոտարի կողմից վավերացված պատճենով և անհրաժեշտության դեպքերում` նաև ապոստիլով: Պատճենահանվելուց հետո բնօրինակը կվերադարձվի:
Դեպո հաշիվների բացման համար անհրաժեշտ է հավելյալ դիմում:
Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Արժեթղթերում ներդրման հետ կապված ռիսկը կրում է հաճախորդը: Բանկը չի փոխհատուցելու հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:
Ներդրումային գործիքների հնարավոր ռիսկերին ծանոթացեք այստեղ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) հանդիսանում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ (այսուհետ` ՀԿԴ) արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի (այսուհետ` Համակարգ) անդամ, ինչը թույլ է տալիս Բանկին միջնորդավորել ՀԿԴ կողմից մատուցվող ծառայությունները` Համակարգում կատարելով համապատասխան տեղեկատվության և/կամ գործարքների գրանցում:
ՀԿԴ կողմից մատուցող պահառության ծառայության միջնորդավորման շրջանակներում Բանկի կողմից առաջարկվող ծառայություններն են.
Արժեթղթերի պահառության պայմանագիր կնքելու համար հաճախորդից պահանջվող փաստաթղթերի ամբողջական ցանկին ինչպես նաև ծառայության մատուցման ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Արժեթղթերի պահառության պայմանագիրն ուժի մեջ է մտնում և գործում է անորոշ ժամկետով: Պայմանագիրը կարող է լուծվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
Բանկի կողմից Համակարգից տեղեկություններ տրամադրվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերով և կարգով:
Օրենքով սահմանված չափով և ժամկետներում Համակարգից տեղեկություններ ստանալու իրավունք ունեն.
Բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի, երրորդ անձանց հարցման հիման վրա կամ երրորդ անձանց վերաբերող տեղեկատվություն Համակարգից չի տրամադրվում:
ՀԿԴ կողմից մատուցվող ծառայությունների միջնորդավորման սակագներին, վճարումներ կատարելու պայմաններին, եղանակներին և ժամկետներին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀԿԴ կողմից մատուցվող ծառայությունների միջնորդավորման շրջանակներում Կանոններով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են գրավոր և հայերեն լեզվով (բացառությամբ SWIFT համակարգի միջոցով ներկայացված հանձնարարականների և տեղեկությունների), իսկ օտարալեզու բնօրինակները կամ դրանց պատճենները՝ նոտարական կարգով հայերեն թարգմանված և ապոստիլով (Հաագայի կոնվենցիային միացած երկրներից ուղարկված փաստաթղթերի դեպքում, իսկ եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերի օրինականացումը (լեգալիզացիա) կատարվում է հյուպատոսական ճանապարհով):
Բանկը պատասխանատվություն չի կրում ռեեստրի վարման և պահառության ծառայությունների մատուցման հետ կապված հաճախորդի կրած վնասների համար, բացառությամբ Բանկի կողմից ոչ օրինաչափ գործողությունների իրականացման հետևանքով պատճառված վնասների:
Արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնելիս Բանկը գործում է անկողմնակալության, շիտակության, ճշտապահության և հաճախորդների արժեթղթերով և դրամական միջոցներով իրականացված բոլոր գործարքների վերաբերյալ վերջիններիս պարտադիր տեղեկացման սկզբունքներով:
ՀԿԴ կողմից մատուցվող ծառայությունների միջնորդավորման վերաբերյալ սպառիչ տեղեկություններ կարելի է ստանալ նաև զանգահարելով +37460 757001 հեռախոսահամարով կամ այցելելով բանկի գրասենյակ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:30-17:00