Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում հաշիվ բացելը Ձեր առաջին քայլն է Բանկի ծառայություններից օգտվելու ճանապարհին: Այն թույլ է տալիս ընտրել վճարման, ներդրման և ֆինանսավորման Ձեր պահանջները բավարարող լուծումներ:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում ֆիզիկական անձինք կարող են բացել հաշվի հետևյալ տեսակները`
Բանկային հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով, Բրիտանական ֆունտ ստեռլինգով, ՌԴ ռուբլով և այլ հաշիվներ, որոնք Ձեզ թույլ կտան իրականացնել մուտքեր, ելքեր, փոխարկումներ, փոխանցումներ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս:
Հաշվի արժույթից տարբերվող արժույթով հաշվին դրամական միջոցների մուտքի և ելքի դեպքում փոխարկման համար կիրառվում են տվյալ պահին բանկի կողմից սահմանված ընթացիկ փոխարժեքները:
Պայմաններ
1. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն (հետագայում` Բանկ) իրավունք ունի փոփոխել սույն Սակագները և Պայմանները (հետագայում` Սակագներ)` այդ մասին պատշաճ կերպով ծանուցելով Ֆիզիկական անձանց (հետագայում` Հաճախորդ):
2. Սույն Սակագները սահմանված են Բանկի կողմից մատուցվող ստանդարտ ծառայությունների համար: Բանկն իրավունք ունի իր կողմից մատուցված ոչ ստանդարտ ծառայությունների դիմաց գանձել լրացուցիչ կամ Սակագներում չնշված այլ հատուցում, ինչպես նաև գանձել այդ ծառայությունների մատուցման համար փաստացի իրականացված հեռահաղորդակցման ծախսերը:
3. Բանկը ոչ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ մասնակցությամբ հաճախորդների համար, ելնելով վերջիններիս բիզնեսի առանձնահատկությունից, բանկի ռազմավարությունից, հաճախորդի շարժերից և գործարքների ծավալից, կարող է սահմանել անհատական սակագներ:
4. Բանկի կողմից կիրառվող Սակագները հաշվարկվում են ելնելով գործառնության գումարից և գանձվում են Բանկում վարվող Հաճախորդի բանկային հաշվից (հաշիվներից)` բացառությամբ այն դեպքերի, երբ Հաճախորդը հանձնարարական է տալիս գանձումները կատարել գործարքի գումարից:
5. Բանկի կողմից սահմանված Սակագները գանձվում են Հաճախորդի դրամային հաշվից: Հաճախորդի դրամային հաշվին Սակագների գանձման համար անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում` դրանք գանձվում են հաշիվին մուտքագրված գումարից:
6. Արտարժույթով սակագները գանձվում են ՀՀ դրամով, հաշվարկված գանձման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաստատված փոխարժեքով: Թղթակից կամ այլ արտասահմանյան բանկերի սակագները Բանկն իրավունք ունի գանձել Բանկում վարվող Հաճախորդի այլ հաշիվներից:
7. Բոլոր ընթացիկ հաշիվները գործում են բազմարժութային ռեժիմով: Եթե Հաճախորդն իրականացնում է գործառնություններ արժույթով, որը տարբերվում է Բանկում վարվող հաշիվների արժույթներից, և որոնք կրում են պարբերական և/կամ հաճախակի բնույթ, ապա Հաճախորդն այդ արժույթով ընթացիկ հաշիվ է բացում:
8. Բանկի կողմից գանձված Սակագները վերադարձման ենթակա չեն` բացառությամբ այն դեպքերի, երբ վերջիններս գանձվել են սխալմամբ:
9. Փոխարկային և արժեթղթերով գործառնություններն իրականացվում են Բանկի տվյալ օրվա գնանշումներով` համաձայն Հաճախորդի հետ կնքված համապատասխան պայմանագրի:
10. Էսքրոու հաշվից գումարի կանխիկացման և/կամ փոխանցման կամ այլ գործառնությունների դեպքում կիրառվում են Հաշվի սպասարկման և/կամ փոխանցումների համար նախատեսված Բանկի համապատասխան սակագները:
Բանկը մինչև 2006թ․ թողարկված 100 ԱՄՆ դոլարանոց թղթադրամների համար սահմանում է օրական ԱՆՎՃԱՐ 1,000 ԱՄՆ դոլար կանխիկ մուտքի կամ փոխարկման սահմանաչափ յուրաքանչյուր հաշվետեր հաճախորդի համար: Մինչև 2006թ․ թողարկված 100 ԱՄՆ դոլարանոց թղթադրամների համար ոչ հաշվետեր հաճախորդների կողմից փոխարկում իրականացնելիս շարունակելու է գործել 0.7% միջնորդավճարը:
Բանկային հաշիվների բացման և վարման սակագներ
Բանկային հաշիվներում առկա միջոցների դիմաց վճարվող տոկոսադրույքների հաշվարկման կարգը և չափը կարող եք դիտել ստորև.
Տոկոսագումարը հաշվարկվում է, եթե ամսվա ընթացքում հաշվի միջին օրական մնացորդը կազմում է նվազագույնը 500,000 ՀՀ դրամ, 2,000 ԱՄՆ դոլար, 2,000 Եվրո, 150,000 ՌԴ ռուբլի: Տոկոսագումարը վճարվում է հաշվարկմանը հաջորդող ամսվա առաջին բանկային օրը:
Ֆիզիկական անձանց գծով հաշվարկված տոկոսագումարից պահվում է 10% եկամտահարկ:
Ֆիզիկական անձանց բանկային հաշիվների մնացորդների դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույքներ
Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում` կանոնակարգ 8_02
Դեպո հաշիվներ` Որպես Հաճախորդի պահառու` Բանկը կազմակերպում է սեփականության իրավունքով Հաճախորդին պատկանող արժեթղթերի և դրանց նկատմամբ Հաճախորդի իրավունքների գրանցումը, հաշվառումն ու պահպանությունը` Բանկում բացված արժեթղթերի հաշվառման հատուկ դեպո հաշիվներում:
* Սակագները չեն ներառում այլ կազմակերպությունների (առևտրային համակարգերի, բորսաների, դեպոզիտարիաների, պահառուների, ռեեստրավարների և այլն) կողմից գանձվող միջնորդավճարները, ինչպես նաև փոստի և հեռահաղորդակցման ծախսերը:
** Եթե տվյալ եռամսյակի ընթացքում դեպո հաշվով ոչ մի գործարք չի կատարվել և հաշվում արժեթղթեր չեն հաշվառվել, միջնորդավճար չի գանձվում, իսկ եթե դեպո հաշվով տվյալ եռամսյակի ընթացքում կատարվել է գործարք, սակայն եռամսյակի վերջին օրը հաշվում արժեթղթեր չեն հաշվառվել, Հաճախորդից գանձվում է տվյալ տեսակի արժեթղթերի համար նախատեսված նվազագույն միջնորդավճարը: Եթե Հաճախորդի արժեթղթերն արտահայտված են այլ արժույթներով, այդ դեպքում արժույթից և շուկայից կախված` Բանկի կողմից կարող են սահմանվել առանձին սակագներ:
*** Այլ կազմակերպությունների (առևտրային համակարգերի, բորսաների, դեպոզիտարիաների, պահառուների, ռեեստրավարների և այլն) կողմից գանձվող միջնորդավճարներ (առկայության դեպքում)
1. Դեպո հաշվի սպասարկման սակագները գանձվում են մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը: Պահառության ծառայությունների դիմաց վճարների ուշացման դեպքում Պահառուն իրավունք ունի՝ վճարման համար նախատեսված օրվանից 10 օր հետո համապատասխան Սակագները գանձել` վաճառելով Հաճախորդին պատկանող անհրաժեշտ քանակի կամ ծավալի արժեթղթեր:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ռեզիդենտ ընկերությունների կողմից թողարկված արժեթղթերի համար գրանցված սեփականատերերին (անվանատերերին) մատուցվող պահառության ծառայություններ սակագներ*
* Սակագները չեն ներառում այլ կազմակերպությունների (առևտրային համակարգերի, բորսաների, դեպոզիտարիաների, պահառուների, ռեեստրավարների և այլն) կողմից գանձվող միջնորդավճարները, ինչպես նաև Հաճախորդի սպասարկման հետ կապված ծախսերը:
ՀՀ պետական եվրոպարտատոմսերի դեպո հաշվի սպասարկման սակագներ
ՀՀ ռեզիդենտ ընկերությունների կողմից թողարկված արժեթղթերի համար գրանցված սեփականատերերին (անվանատերերին) մատուցվող պահառության ծառայությունների սակագներ
Այսօր բավականին ռիսկային է դարձել խնայողությունների պահպանման որևէ մի տեսակին նախապատվություն տալը, այդ իսկ պատճառով զգալիորեն աճել է մարդկանց հետաքրքրությունը թանկարժեք մետաղների նկատմամբ: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն առաջարկում է գումարների ապահով և եկամտաբեր ներդրման այլընտրանքային տարբերակ` անկանխիկ ոսկով մետաղական հաշիվներ: Ոսկով հաշիվը անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով բացվող և վարվող բանկային հաշիվ է, որտեղ արտացոլվում է միայն ոսկու հարգը և կշիռը: Ոսկով հաշիվները հնարավորություն են ընձեռում ոչ միայն դիվերսիֆիկացնել Ձեր խնայողությունները, այլ նաև օգտվել մի շարք առավելություններից`
Ոսկով հաշիվների բացման և վարման պայմաններ.
Ոսկու մուտքագրումը հաշվին իրականացվում է`
Ոսկու ելքագրումը հաշվից իրականացվում է`
Ոսկու անկանխիկ առքուվաճառքը կատարվում է համաձայն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից սահմանված անկանխիկ ոսկու փոխարժեքների:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ոսկու առքի և վաճառքի փոխարժեքները սահմանում է հիմնվելով անկանխիկ ոսկու միջազգային գնանշումների վրա:
Հաճախորդների բանկային հաշիվների վարման, այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ
ՀՀ օրենքը ֆիզիկական անձնաց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին
ՀԱՐԳԵԼԻ ԱՎԱՆԴԱՏՈՒ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Խնդրում ենք մինչև ավանդային պայմանագիրը ստորագրելը ծանոթանալ սույն փաստաթղթի դրույթներին:
Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև՝ Հիմնադրամ):
Հիմնադրամի գտնվելու վայրը՝ ք.Երևան, Մ. Խորենացի 15
Հեռախոսը՝ (+374 10) 58-35-14
Ինտերնետային կայքը՝ www.adgf.am
Սույն ծանուցման բոլոր սահմանումները համապատասխանում են «Ֆիզիկական անձանց բան կային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) սահմանումներին:
Հատուցման դեպքը
Ձեր երաշխավորված ավանդը ենթակա է հատուցման հետևյալ դեպքերում
1. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը ճանաչվում է անվճարունակ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) խորհրդի որոշմամբ հաստատվում է բանկի կողմից օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնելն ի վիճակի չլինելու փաստը կամ
2. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը սնանկ է ճանաչվում (այսուհետ՝ անվճարունակ բանկ):
Երաշխավորված ավանդի առավելագույն չափը և հաշվարկման կարգը
Երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ձեր՝ նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ դրամային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների, և Ձեր՝ նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ արտարժութային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների:
Այն դեպքում, երբ բանկի նկատմամբ Ձեր բանկային ավանդը ձևավորվել է բանկի` մեկ կամ մի քանի բանկերի միացման արդյունքում, ապա յուրաքանչյուր միացող բանկում Ձեր ունեցած բանկային ավանդը դիտվում է որպես առանձին բանկային ավանդ` Օրենքով սահմանված կարգով:
Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝
Եթե Դուք անվճարունակ բանկում ունեք առանձին բանկային ավանդ և միևնույն ժամանակ նույն բանկում ներդրված համատեղ բանկային ավանդի սեփականատեր եք« ապա երաշխավորվում է Ձեր առանձին բան¬կային ավանդի և համատեղ բանկային ավանդում Ձեր մասնաբաժնի հանրագումարը՝ Օրենքով սահմանված կարգով և չափով:
Եթե դուք անվճարունակ բանկի նկատմամբ ունեք խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը կհաշվարկվի Ձեր բանկային ավանդի և խնդրահարույց պարտավորության դրական տարբերության հիման վրա: Խնդրահարույց պարտավորություն է համարվում Ձեր այն պարտավորությունը, որի հիմնական գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսների վճարումն ուշացրել եք պայմանագրում նշված ժամկետից 90 օրից ավելի:
Երկու կամ ավելի ավանդատուների համատեղ բանկային ավանդը համարվում է յուրաքանչյուր անձի առանձին բանկային ավանդ« ավանդատուի՝ պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: Եթե պայմա-նագրով սահմանված չեն համատեղ բանկային ավանդի ավանդատուների մասնաբաժինները« ապա համատեղ բանկային ավանդն ավանդատուների միջև բաժանվում է հավասարաչափ:
Բանկային ավանդի հատուցումը կատարվում է միայն հայկական դրամով: Արտարժութային բանկային ավանդի դրամական համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
Ձեր բանկային ավանդը չի հատուցվում« եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ ավանդը պակաս է 1000 հայկական դրամից:
Չերաշխավորված բանկային ավանդ
Ձեր բանկային ավանդը երաշխավորված չէ, եթե՝
ա) Դուք հանդիսանում եք տվյալ բանկի ղեկավար և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
բ) Դուք հանդիսանում եք տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձ և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
գ) Դուք, որպես ավանդի սեփականատեր (համասեփականատեր), հրաժարվել եք ավանդի` Ձեր մասի նկատմամբ սեփականության իրավունքից,
դ) Ձեր ավանդն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռքբերված դրամական միջոց, քանի դեռ Դուք հակառակը չեք ապացուցել,
ե) Ձեր ավանդը տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքն առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով,
զ) Ձեր ավանդը ներդրված է բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում:
Երաշխավորված ավանդների հատուցման կարգը և ժամկետները
Հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամը հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին: Հատուցման դեպքի օրվան հաջորդող քսաներորդ աշխատանքային օրվանից սկսած Հիմնադրամը, անվճարունակ բանկի կամ այլ բանկի միջոցով, սկսում է իրականացնել Ձեր ավանդների հատուցման գործընթացը: Դուք կարող եք գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջ ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք տարվա ընթացքում: Նշված ժամկետում Ձեր կողմից գրավոր պահանջ չներկայացնելու դեպքում Հիմնադրամի կողմից Ձեր երաշխավորված ավանդի հատուցում չի իրականացվի: Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջներով հատուցումները` գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջը ներկայացնելու oրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի:
Ձեր բանկային ավանդը ներդրման պահին հանդիսանում է Օրենքով սահմանված չափով և կարգով՝
երաշխավորված ավանդ (այն համատեղ ավանդների դեպքում, որոնց համատեղ ավանդատուներից մեկի կամ մի քանիսի բանկային ավանդները երաշխավորված ավանդ չեն համարվում «նշել ավանդի ընդհանուր գումարի մեջ երաշխավորված մասը՝ տոկոսային արտահայտությամբ)
չերաշխավորված ավանդ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ձեր ավանդի հատուցումն առավել սահուն իրականացնելու նպատակով առաջարկում ենք ավանդի ներդրման ժամանակ Ձեր կողմից բանկին տրամադրված տվյալների (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ« սոցիալական ապահովության քարտի տվյալներ« հասցե« հեռախոսահամար և այլն) ցանկացած փոփոխության դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել բանկին:
Արմսվիսբանկ ՓԲԸ գտնվելու վայրը՝ ք.Երևան, Վ.Սարգսյան 10
Հեռախոսը՝ (+374 60) 757-000, (+374 11) 757-000
Ինտերնետային կայքը՝ www.armswissbank.am
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում բանկային հաշիվ բացելու համար ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Բանկային հաշիվների փակման դիմումի ձև
Հաճախորդների բանկային հաշիվների բացման և վարման ընթացակարգ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և հաճախորդների հաղորդակցման ընթացակարգ
Տեղեկատվական ամփոփագիր