Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Մենք առաջարկում ենք ճկուն ժամկետայնությամբ (սկսած 33 օրից) և դրույքաչափերով ՀՀ դրամով և արտարժույթով ավանդներ: Այս գործիքի առավելությունն այլ ներդրումային գործիքների նկատմամբ համեմատական պարզությունն ու հաշվարկման դյուրինությունն է: Ավանդներն առավել հարմարավետ են այն ներդրողների համար, որոնք կոնկրետ ժամանակահատվածների համար նախընտրում են կանխատեսելի եկամուտներ ու նվազագույն ռիսկեր:
Ավանդը Ձեզ հնարավորություն է տալիս ներդրված գումարի դիմաց ստանալ երաշխավորված եկամուտ ֆիքսված ժամանակահատվածի համար: Դուք կարող եք ընտրել ավանդներ ըստ արժույթի տեսակի, մարման ժամանակահատվածի, տոկոսագումարների վճարման տարբերակների: Նշենք, որ ԱրմՍվիսԲանկում սահմանված են նվազագույն սահմանաչափեր հետևյալ արժույթների համար.
1. 30 մլն ՀՀ դրամ (կամ համարժեք այլ արժույթ) և ավել գումարի դեպքում տոկոսադրոույքները սահմանվում են պայմանագրով:
2. Հաճախորդն իրավունք չունի ավանդի գործողության ընթացքում փոփոխելու՝ ավելացնելու կամ նվազեցնելու ավանդի գումարը:Հաճախորդն իրավունք ունի ավանդային պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ ետ ստանալ ավանդը: Այդ դեպքում Բանկը կատարում է վերահաշվարկ՝ ավանդի գումարից գանձելով արդեն իսկ վճարված տոկոսագումարները, և վճարելով տվյալ պահին գործող և Բանկի կայքէջում հրապարակված` Ավանդի արժույթով ցպահանջ ավանդատեսակի համար Բանկի կողմից հաստատված տարեկան տոկոսադրույքին համապատասխան չափով հավելագրված տոկոսագումար
3. Տոկոսային եկամուտները հարկվում են համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի:
4. Այլ լրացուցիչ պայմանները կարգավորվում են պայմանագրով կամ լրացուցիչ համաձայնագրով:
5. Հաճախորդն իրավունք ունի իր կողմից ներդրված ավանդի գրավով ստանալ վարկ՝ Բանկի կողմից սահմանված պայմաններով: Եթե հաճախորդը վարկի ստացման դիմումը ներկայացնում է մինչև տվյալ բանկային օրվա ժամը 12:00-ը, ապա վարկը տրամադրվում է աճախորդին մինչև տվյալ բանկային օրվա գործառնական օրվա ավարտը: Եթե հաճախորդը վարկի ստացման դիմումը ներկայացնում է տվյալ բանկային օրվա ժամը 12:00-ից հետո, ապա վարկը տրամադրվում է հաճախորդին հաջորդ բանկային օրվա ընթացքում:
«Ստանդարտ» ժամկետային ավանդի դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույքներ
2. Հաճախորդն իրավունք ունի մինչև ավանդի գործողության ժամկետի 2/3-ը փոփոխելու՝ համալրելու ավանդի գումարը, ընդ որում` յուրաքանչյուր համալրումը չի կարող պակաս լինել 1մլն ՀՀ դրամից կամ համարժեք գումարից: Ավանդի գումարի ավելացման հանրագումարը չի կարող գերազանցել սկզբնական Ավանդի գումարի կրկնապատիկը:
3. Հաճախորդն իրավունք ունի ավանդային պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ լուծել ավանդի պայմանագիրը և ետ ստանալ ավանդը: Այդ դեպքում Բանկը Ավանդատուի կողմից տրված հանձնարարականի հիման վրա ապահովում է Ավանդի մասնակի վերադարձը մինչև Ավանդի սկզբնական գումարի 50 (հիսուն) տոկոսի չափով` Ավանդատուի առաջին իսկ պահանջով առանց վերահաշվարկի, իսկ մնացած գումարի չափով կատարում է վերահաշվարկ՝ ավանդի գումարից գանձելով արդեն իսկ վճարված տոկոսագումարները, և վճարելով տվյալ պահին գործող և Բանկի կայքէջում հրապարակված` Ավանդի արժույթով ցպահանջ ավանդատեսակի համար Բանկի կողմից հաստատված տարեկան տոկոսադրույքին համապատասխան չափով հավելագրված տոկոսագումար:
4. Տոկոսային եկամուտները հարկվում են համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի:
5. Այլ լրացուցիչ պայմանները կարգավորվում են պայմանագրով կամ լրացուցիչ համաձայնագրով:
6.Հաճախորդն իրավունք ունի իր կողմից ներդրված ավանդի գրավով ստանալ վարկ՝ Բանկի կողմից սահմանված պայմաններով: Եթե հաճախորդը վարկի ստացման դիմումը ներկայացնում է մինչև տվյալ բանկային օրվա ժամը 12:00-ը, ապա վարկը տրամադրվում է աճախորդին մինչև տվյալ բանկային օրվա գործառնական օրվա ավարտը: Եթե հաճախորդը վարկի ստացման դիմումը ներկայացնում է տվյալ բանկային օրվա ժամը 12:00-ից հետո, ապա վարկը տրամադրվում է հաճախորդին հաջորդ բանկային օրվա ընթացքում:
«Համալրվող» ժամկետային ավանդի դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույքներ
2. Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում կուտակված տոկոսագումարները յուրաքանչյուր ամսվա վերջում ավելացվում եմ ավանդի գումարին:
3. Հաճախորդն իրավունք չունի ավանդի գործողության ընթացքում նվազեցնելու ավանդի գումարը:
4. Հաճախորդն իրավունք ունի ավանդային պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ ետ ստանալ ավանդը: Այդ դեպքում Բանկը կատարում է վերահաշվարկ՝ ավանդի գումարից գանձելով արդեն իսկ վճարված տոկոսագումարները, և վճարելով տվյալ պահին գործող և Բանկի կայքէջում հրապարակված` Ավանդի արժույթով ցպահանջ ավանդատեսակի համար Բանկի կողմից հաստատված տարեկան տոկոսադրույքին համապատասխան չափով հավելագրված տոկոսագումար:
5. Տոկոսային եկամուտները հարկվում են համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի:
6. Այլ լրացուցիչ պայմանները կարգավորվում են պայմանագրով կամ լրացուցիչ համաձայնագրով:
7. Հաճախորդն իրավունք ունի իր կողմից ներդրված ավանդի գրավով ստանալ վարկ՝ Բանկի կողմից սահմանված պայմաններով: Եթե հաճախորդը վարկի ստացման դիմումը ներկայացնում է մինչև տվյալ բանկային օրվա ժամը 12:00-ը ապա վարկը տրամադրվում է հաճախորդին մինչև տվյալ բանկային օրվա գործառնական օրվա ավարտը: Եթե հաճախորդը վարկի ստացման դիմումը ներկայացնում է տվյալ բանկային օրվա ժամը 12:00-ից հետո ապա վարկը տրամադրվում է հաճախորդին հաջորդ բանկային օրվա ընթացքում:
«Կուտակային» ժամկետային ավանդի դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույքներ
Տոկոսագումարը հաշվարկվում է, եթե ամսվա ընթացքում հաշվի միջին օրական մնացորդը կազմում է նվազագույնը 500,000 ՀՀ դրամ, 2,000 ԱՄՆ դոլար, 2,000 Եվրո, 150,000 ՌԴ ռուբլի: Տոկոսագումարը վճարվում է հաշվարկմանը հաջորդող ամսվա առաջին բանկային օրը:
Ֆիզիկական անձանց գծով հաշվարկված տոկոսագումարից պահվում է 10% եկամտահարկ:
Ավանդների պայմանագրերի օրինակելի ձևեր
Տեղեկատվական ամփոփագիր
Հաճախորդների հետ ավանդային պայմանագրերի կնքման ընթացակարգ
ՀՀ օրենքը ֆիզիկական անձնաց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին
ԾԱՆՈՒՑՈՒՄ Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին
ՀԱՐԳԵԼԻ ԱՎԱՆԴԱՏՈՒ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Խնդրում ենք մինչև ավանդային պայմանագիրը ստորագրելը ծանոթանալ սույն փաստաթղթի դրույթներին:
Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև՝ Հիմնադրամ):
Հիմնադրամի գտնվելու վայրը՝ ք.Երևան, Մ. Խորենացի 15
Հեռախոսը՝ (+374 10) 58-35-14
Ինտերնետային կայքը՝ www.adgf.am
Սույն ծանուցման բոլոր սահմանումները համապատասխանում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) սահմանումներին:
Հատուցման դեպքը
Ձեր երաշխավորված ավանդը ենթակա է հատուցման հետևյալ դեպքերում
1. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը ճանաչվում է անվճարունակ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) խորհրդի որոշմամբ հաստատվում է բանկի կողմից օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնելն ի վիճակի չլինելու փաստը կամ
2. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը սնանկ է ճանաչվում (այսուհետ՝ անվճարունակ բանկ):
Երաշխավորված ավանդի առավելագույն չափը և հաշվարկման կարգը
Երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ձեր՝ նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ դրամային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների, և Ձեր՝ նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ արտարժութային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների:
Այն դեպքում, երբ բանկի նկատմամբ Ձեր բանկային ավանդը ձևավորվել է բանկի` մեկ կամ մի քանի բանկերի միացման արդյունքում, ապա յուրաքանչյուր միացող բանկում Ձեր ունեցած բանկային ավանդը դիտվում է որպես առանձին բանկային ավանդ` Օրենքով սահմանված կարգով:
Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝
Եթե Դուք անվճարունակ բանկում ունեք առանձին բանկային ավանդ և միևնույն ժամանակ նույն բանկում ներդրված համատեղ բանկային ավանդի սեփականատեր եք« ապա երաշխավորվում է Ձեր առանձին բան-կային ավանդի և համատեղ բանկային ավանդում Ձեր մասնաբաժնի հանրագումարը՝ Օրենքով սահմանված կարգով և չափով:
Եթե դուք անվճարունակ բանկի նկատմամբ ունեք խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը կհաշվարկվի Ձեր բանկային ավանդի և խնդրահարույց պարտավորության դրական տարբերության հիման վրա: Խնդրահարույց պարտավորություն է համարվում Ձեր այն պարտավորությունը, որի հիմնական գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսների վճարումն ուշացրել եք պայմանագրում նշված ժամկետից 90 օրից ավելի:
Երկու կամ ավելի ավանդատուների համատեղ բանկային ավանդը համարվում է յուրաքանչյուր անձի առանձին բանկային ավանդ« ավանդատուի՝ պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: Եթե պայմա-նագրով սահմանված չեն համատեղ բանկային ավանդի ավանդատուների մասնաբաժինները« ապա համատեղ բանկային ավանդն ավանդատուների միջև բաժանվում է հավասարաչափ:
Բանկային ավանդի հատուցումը կատարվում է միայն հայկական դրամով: Արտարժութային բանկային ավանդի դրամական համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
Ձեր բանկային ավանդը չի հատուցվում« եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ ավանդը պակաս է 1000 հայկական դրամից:
Չերաշխավորված բանկային ավանդ
Ձեր բանկային ավանդը երաշխավորված չէ, եթե՝
ա) Դուք հանդիսանում եք տվյալ բանկի ղեկավար և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
բ) Դուք հանդիսանում եք տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձ և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
գ) Դուք, որպես ավանդի սեփականատեր (համասեփականատեր), հրաժարվել եք ավանդի` Ձեր մասի նկատմամբ սեփականության իրավունքից,
դ) Ձեր ավանդն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանա-պարհով ձեռքբերված դրամական միջոց, քանի դեռ Դուք հակառակը չեք ապացուցել,
ե) Ձեր ավանդը տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդնե-րի տոկոսադրույքն առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով,
զ) Ձեր ավանդը ներդրված է բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մաս-նաճյուղերում:
Երաշխավորված ավանդների հատուցման կարգը և ժամկետները
Հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամը հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին: Հատուցման դեպքի օրվան հաջորդող քսաներորդ աշխատանքային օրվանից սկսած Հիմնադրամը, անվճարունակ բանկի կամ այլ բանկի միջոցով, սկսում է իրականացնել Ձեր ավանդների հատուցման գործընթացը: Դուք կարող եք գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջ ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք տարվա ընթացքում: Նշված ժամկետում Ձեր կողմից գրավոր պահանջ չներկայացնելու դեպքում Հիմնադրամի կողմից Ձեր երաշխավորված ավանդի հատուցում չի իրականացվի: Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջներով հատուցումները` գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջը ներկայացնելու oրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի:
Ձեր բանկային ավանդը ներդրման պահին հանդիսանում է Օրենքով սահմանված չափով և կարգով՝
երաշխավորված ավանդ (այն համատեղ ավանդների դեպքում, որոնց համատեղ ավանդատուներից մեկի կամ մի քանիսի բանկային ավանդները երաշխավորված ավանդ չեն համարվում« նշել ավանդի ընդհանուր գումարի մեջ երաշխավորված մասը՝ տոկոսային արտահայտությամբ)
չերաշխավորված ավանդ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ձեր ավանդի հատուցումն առավել սահուն իրականացնելու նպատակով առաջարկում ենք ավանդի ներդրման ժամանակ Ձեր կողմից բանկին տրամադրված տվյալների (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ« սոցիալական ապահովության քարտի տվյալներ« հասցե« հեռախոսահամար և այլն) ցանկացած փոփոխության դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել բանկին:
Արմսվիսբանկ ՓԲԸ գտնվելու վայրը՝ ք.Երևան, Վ.Սարգսյան 10
Հեռախոսը՝ (+374 60) 757-000, (+374 11) 757-000
Ինտերնետային կայքը՝ www.armswissbank.am
Ըստ իրականցված գործարքի ժամկետի վաղեմության` հաշվից քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ:
Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը և օրինակները կարող եք գտնել հետևյալ հասցեում` կանոնակարգ 8_02
Կանոնակարգ 8_03
Ավանդատուի պահանջով ժամկետից շուտ Ավանդը վերադարձնելու դեպքում, Բանկը կատարում է վերահաշվարկ ավանդի գումարից գանձելով արդեն իսկ վճարված տոկոսագումարները, և վճարելով տվյալ պահին գործող և Բանկի կայքէջում հրապարակված` Ավանդի արժույթով ցպահանջ ավանդատեսակի համար Բանկի կողմից հաստատված տարեկան տոկոսադրույքին համապատասխան չափով հավելագրված տոկոսագումար (եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ):
www.abcfinance.am
www.abcfinance.am/finhelper/
Ձեր Ֆինանսական տեղեկատուն` www.fininfo.am ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
* Տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով
** ՀՀ օրենսդրության համաձայն տոկոսագումարից գանձվում եկամտահարկ 10%-ի չափով