Ընդհանուր տեղեկատվություն

Հաշվի առնելով հասարակության շրջանում վակավորման նկատմամբ պահանջներն ու շուկայական միտումները՝ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ը մշակել և իր հաճախորդներին է ներկայացնում վարկավորման տարատեսակ լուծումներ:

Ֆիզիկական անձինք կարող են օգտվել ֆինանսական միջոցների ներգրավման համար հիմնական վարկատեսակներից՝ ներդրումային և հիփոթեքային, իսկ սպառողական վարկերը առաջարկվում են բացառապես Բանկի գործող հաճախորդներին՝ վերջիններիս ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրելու նպատակով:

Վարկավորումը մեզ հետ փոխշահավետ է և մատչելի՝ շնորհիվ համագործակցող կազմակերպությունների լայն շրջանակի և իր հաճախորդներին ճկուն ֆինանսական լուծումներ առաջարկելու Բանկի կողմից որդեգրած քաղաքականության:

Հիփոթեքային վարկեր

Սպառողական վարկեր

 

Կոնկրետ վարկային դիմումները քննարկելիս, վարկը հաստատող մարմինը հաշվի է առնում նաև մի շարք այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, որոնք անկախ հաճախորդի վարկունակության կամ վարկի ապահովվածության աստիճանից կարող են հիմք հանդիսանալ վարկային հայտը մերժելու համար: Դրանցից են`

Օբյեկտիվ գործոններ

Հաճախորդի փորձը, հասույթները, եկամտաբերությունը, բանկային հաշիվների շրջանառությունը, միջին մնացորդը, գործարքների հաճախականությունը, վարկային պատմությունը և այլն.

Սուբյեկտիվ գործոններ

Հաճախորդի բիզնեսի ընդունելիությունը և համապատասխանությունը բանկի քաղաքականությանը, հաճախորդի թափանցիկությունը, կառավարման որակը, համագործակցության զարգացման հեռանկարները և այլն:

Վարկերը տրամադրվում են համաձայն ուղենիշային/հիմնական պայմանների, որոնց սահմաններում որպես կանոն տրամադրվում են համապատասխան վարկատեսակները, սակայն յուրաքանչյուր կոնկրետ վարկային դիմումի դեպքում վարկը հաստատող մարմինը, հաշվի առնելով վերը նշված օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները կարող է շեղվել նշված պայմաններից (ինչպես ի օգուտ, այնպես էլ ի վնաս հաճախորդի) կամ լրացուցիչ պայմաններ կամ պահանջներ ներկայացնել:

Հնարավոր բացասական հետևանքներ, այլ կարևոր տեղեկատվություն

Հարգելի հաճախորդ`

Վարկային ծառայություններից օգտվելու արդյունքում հետագայում հնարավոր անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով խնդրում ենք ուշադիր ծանոթանալ ստորև բերված տեղեկատվությանը, իսկ լրացուցիչ պարզաբանումների համար դիմել բանկի մասնագետներին: Արտարժույթով տրամադրված վարկերի տոկոսագումարը վերադարձվում է դրամով, իսկ մայր գումարների մարումները` համապատասխան արժույթով, ուստի արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Վարկեր ստանալու, վարկային առաջարկություններ ուսումնասիրելու, ինչպես նաև որոշ դեպքերում հնարավոր վարկային սահմանաչափի գնահատման համար տարբեր ֆինանսական կառույցներ դիմելիս հաշվի առեք, որ վարկային դիմումների հարցումները կարող են բացասական ազդեցություն ունենալ Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա, ուստի հորդորում ենք հնարավորինս ուշադիր լինել և վարկերի ստացման համար դիմել միայն անհրաժեշտության դեպքում` ուշադրություն դարձնելով նաև ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ, ՆՈՐՔ սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական իրազեկման կենտրոն հիմնադրամ, ինչպես նաև Հանրային տվյալների բազաներ հարցման համաձայնույթունների տրամադրման մասով` խնդիրներից խուսափելու համար։

Վարկային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում (վարկի կամ տոկոսների վճարման ժամկետանցում, վարկի ոչ նպատակային ծախսում, վարկ ստանալու նպատակով բանկին կեղծ տեղեկատվության տրամադրում, վարկային մոնիտորինգին/վերահսկողությանը խոչընդոտում և այլն) բանկի կողմից բացի ֆինանսական պատժամիջոցներից գործող օրենսդրության համաձայն կարող են իրականացվել հետևյալ գործողությունները`

  • վարկային պայմանագրի վաղաժամկետ լուծում, վարկի և հաշվարկված տոկոսների վաղաժամկետ վերադարձի պահանջի ներկայացում
  • գրավադրված գույքի բռնագանձում և իրացում, ընդ որում, գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը բավարար չլինելու դեպքում հնարավոր է նաև վարկառուի այլ գույքի հաշվին պարտավորությունների մարման հնարավորությունը վրա դատական կարգով բռնագանձում տարածելը (առկայության դեպքում)
  • վարկառուի վերաբերյալ տեղեկատվության գրանցում վարկային ռեգիստրում, ինչը բացասական ազդեցություն կթողնի Հաճախորդի վարկային պատմության վրա և կխոչընդոտի հետագայում ևս վարկային ծառայություններից օգտվելու հարցում (այդ թվում նաև այլ բանկերից և վարկային կազմակերպություններից)

Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Բանկի հետ համագործակցող մասնագիտացված գնահատող կազմակերպությունների ցանկը

Տոկոսագումարների հաշվարկման ներկայացուցչական օրինակ

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ, կանոնակարգ 8/01