ՓՐԱՅՎԻԹ ԼԻՆՔ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր hաճախորդներին առաջարկում է ժամանակակից միջազգային պահանջներին համապատասխանող առցանց «Փրայվիթ լինք» համակարգը, որը Ինտերնետի միջոցով օրվա ցանկացած պահին հաշվի հասանելիության և գործարքների իրականացման հնարավորություն է ընձեռում ` հարմարավետ դարձնելով ֆինանսական գործառնությունները:
Առցանց սպասարկման համակարգի միջոցով Հաճախորդը կարող է`

 

 •  դիտել իր հաշվին/ներին տվյալ պահին առկա մնացորդները,

 •  դիտել բանկում տվյալ պահին գործող արժութային փոխարժեքները,

 • ձևավորել/ներկայացնել Բանկ վճարային հանձնարարականներ` ՀՀ դրամով և արտարժույթով`կաղապարների պահպանման հնարավորությամբ,

 •  ձևավորել/ներկայացնել Բանկ արժույթի փոխարկման հայտ,

 • ստանալ տարբեր տեսակի հաշվետվություններ` հաշվի շարժի, մնացորդի և համակարգ ներմուծված/հեռացված հանձնարարականների վերաբերյալ,

 •  փոխանակել էլեկտրոնային հաղորդագրություններ Բանկի հետ:

 

Հատուկ մշակված և կառուցված համակարգն ունի անվտանգության բարձր մակարդակ և հաճախորդների անհատական պահանջներին հարմարեցվող գործառնական փաթեթ:

Բանկ Հաճախորդ համակարգի միջոցով Հաճախորդի բանկային հաշիվների սպասարկման ընթացակարգ


ԱՐԱԳ ԴԻՏՈՒՄ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս առցանց դիտել իրենց հաշիվների մնացորդները:

Արագ դիտում (Quick view) հաակարգի վերաբերյալ ընթացակարգ

 

ԻՆՏԵՐՆԵՏ-ԲԱՆԿ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն Ձեզ է առաջարկում առաջադեմ Ինտերնետ-Բանկ համակարգը, որը հնարավորություն է ընձեռնում արագ և հարմարավետ կառավարել Ձեր հաշիվները աշխարհի ցանկացած վայրից և ցանկացած պահին: Օգտվելով Ինտերնետ-Բանկ համակարգից Դուք կկարողանաք` կառավարել Ձեր հաշիվները աշխարհի ցանկացած կետից որտեղ կա Ինտերնետ

•  պատրաստել և Բանկ ուղարկել դրամով և արտարժույթով վճարման հանձնարարականներ

• կատարել արտարժույթային փոխարկումներ

 • հետևել հաշիվների ընթացիկ վիճակին

  ստանալ հաշիվներից քաղվածքներ ցանկացած ժամանակահատվածի կտրվածքով

  կատարել վարկի մարումներ

  իրականացնել ժամկետային ավանդի համալրումներ

  բանկից ստանալ տեղեկատվություն գործարքի վիճակի մասին

Համակարգում ապահովված է անվտանգության բարձր մակարդակ: Օգագործվում են էլեկտրոնային թվային ստորագրություններ. նույնականացման համակարգը ապահովում է գործարք կատարող կողմերի իսկությունը: