Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Տեղեկացնում ենք, որ 12.02.2024թ-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Տնօրինության կողմից հաստատվել են Տնօրինության 29.11.2023թ. թիվ 91-Լ որոշմամբ հաստատված հավելվածների վերախմբագրված տարբերակները, համաձայն որոնց փոփոխություններ են կատարվել Բանկի կողմից տեղաբաշխվող պարտատոմսերի (AMSWISB2JER7 և AMSWISB2IER9) թողարկման վերջնական պայմաններում: Փոփոխությունները վերաբերվում են վերոնշյալ պարտատոմսերի գծով հաշվարկվող և վճարման ենթակա արժեկտրոնների արժույթներին: Նշված պարտատոմսերի գծով արժեկտրոնների հետագա բոլոր վճարումներն իրականացվելու են տվյալ տրանշի թողարկման արժույթով (ԱՄՆ դոլար և եվրո համապատասխանաբար ԱՄՆ դոլարով և եվրոյով արտահայտված պարտատոմսերի համար):
Այստեղ կարող եք ծանոթանալ 12.02.2024թ-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Տնօրինության կողմից հաստատված` AMSWISB2JER7 և AMSWISB2IER9 պարտատոմսերի թողարկման վերջնական պայմաններին:
ԹՈՂԱՐԿՄԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ EUR (խմբագրված)
ԹՈՂԱՐԿՄԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ USD (խմբագրված)
Բոլոր Նորությունները