Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ 2024 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 28-ը ընկած ժամանակահատվածում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխում:
Պարտատոմսերը տեղաբաշխվում են.
ՀՀ դրամով / անվանական արժեքը` 50,000 ՀՀ դրամ, 2 տարի մարման ժամկետով, 10.00 % արժեկտրոնային եկամտաբերությամբ, արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ/:
ԱՄՆ դոլարով / անվանական արժեքը` 100 ԱՄՆ դոլար, 3 տարի մարման ժամկետով, 6.00% արժեկտրոնային եկամտաբերությամբ, արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ/,
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են հրապարակային տեղաբաշխման եղանակով, համապատասխան հայտը Բանկ ներկայացնելու միջոցով։
Հայտերի ընդունման ժամանակահատված` 21.10.2024թ. 10:00-ից մինչև 28.11.2024թ. ժամը 16:00: Ազդագրի էլեկտրոնային տարբերակը ինչպես նաև Պարտատոմսերի տեղաբաշխման հիմնական պայմանները կից տեղադրված են:
Ազդագիր
Ազդագրի լրացում
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Խորհրդի որոշում
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Տնօրինության որոշում
ՀՀ Կենտրոնական Բանկի որոշում
Պարտատոմսերի թողարկման պայմաններ AMD
Պարտատոմսերի թողարկման պայմաններ USD
Պարտատոմսերի ձեռք բերման հայտ (Ֆիզիկական անձանց համար)
Պարտատոմսերի ձեռք բերման հայտ (Իրավաբանական անձանց համար)
Հայտի չեղարկման դիմում
Տեղաբաշխվող պարտատոմսերի գները ըստ օրերի
Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարներով՝ (37460) 757001, (37411) 757001
Պարտատոմսերում ներդրում իրականացնել ցանկացող ֆիզիկական և/կամ իրավաբանական անձինք կարող են մասնակցել հրապարակային տեղաբաշխմանը համապատասխան Հայտը տեղաբաշխման ժամկետի ցանկացած աշխատանքային օրվա ընթացքում /10:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում/, էլեկտրոնային կապի միջոցներով [email protected] էլ․ հասցեին ուղարկելու, կամ թղթային տարբերակով՝ Բանկ ներկայացնելու միջոցով։
Պարտատոմսերի փաստացի ձեռքբերումն իրականացվում է Ներդրողի կողմից Հայտում նշված ծավալով Պարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ դրամական միջոցները Բանկում այդ նպատակով բացված հաշիվներին փոխանցելու միջոցով․
ՀՀ դրամ` 2500039300060300
ԱՄՆ դոլար` 2500039300060201
Եթե Ներդրողի կողմից համապատասխան դրամական միջոցները վերոնշյալ տարանցիկ հաշվին/ներին մուտքագրվել են մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 16:00-ն, ապա այդ դրամական միջոցները մուտքագրված կհամարվեն տվյալ աշխատանքային օրը, իսկ եթե համապատասխան գումարները մուտքագրվել են տվյալ աշխատանքային օրվա ժամը 16:00-ից հետո, ապա դրանք մուտքագրված կհամարվեն մուտքագրմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը և համապատասխան պարտատոմսերի տեղաբաշխման գինը կորոշվի այդ օրվա հաշվարկով: Ընդ որում, եթե Հայտում նշված Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը մուտքագրվում է մաս առ մաս, ապա Հայտի համապատասխան դրամական միջոցների մուտքագրման ժամ կհամարվի դրամական միջոցների վերջին մասի մուտքագրման ժամը։
Բոլոր Նորությունները