Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Սիրով տեղակացնում ենք, որ ավարտվել է Բանկի AMSWISB2LER3 տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերի տեղաբաշխումը (տեղաբաշխման ծավալ` 5 մլրդ դրամ), որի տեղաբաշխումը մեկնարկվել էր 2024 թվականի օգոստոսի 12-ին:
Պարտատոմսերը տեղաբաշխվել են հրապարակային տեղաբաշխման եղանակով, բաց բաժանորդագրությամբ:
Տեղաբաշխված պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝
• տեղաբաշխման ծավալը՝ 5,000,000,000 դրամ,
• մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 50,000 ՀՀ դրամ,
• պարտատոմսերի քանակը՝ 100,000 հատ,
• արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 10.00% (տարեկան),
• արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային,
• շրջանառության ժամկետը՝ 3 տարի:
Առաջիկայում Բանկը դիմելու է Հայստանի Ֆոնդային բորսա` վերոնշյալ պարտատոմսերի ցուցակման համար, ինչպես նաև պարտատոմսերի իրացվելության ապահովման նպատակով Բանկը նախատեսում է օգտվել շուկա ստեղծողի ծառայություններից:
Բոլոր Նորությունները