Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Սիրով հայտարարում ենք, որ 2026 թվականի փետրվարի 04-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն իրականացնելու է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխում` հրապարակային առաջարկի միջոցով:
Պարտատոմսերը տեղաբաշխվում են հետևյալ հիմնական պայմաններով.
ՀՀ դրամով / AMSWISB2QER2 / անվանական արժեքը` 50,000 ՀՀ դրամ, 3 տարի մարման ժամկետով, 10.00% արժեկտրոնային եկամտաբերությամբ, արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ և 7 մլրդ ՀՀ դրամ թողարկման/ տեղաբաշխման ծավալով:
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են հրապարակային տեղաբաշխման եղանակով, համապատասխան հայտը Բանկ ներկայացնելու միջոցով։
Հայտերի ընդունման ժամանակահատված` 04.02.2026թ. 10:00-ից մինչև 31.05.2026թ. ժամը 16:00:
ՀՀ ԿԲ 05.12.2025թ. թիվ 1/455Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրի լրացման էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև պարտատոմսերի թողարկման հիմնական պայմաններն ու գները կից տեղադրված են:
Ազդագիր
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Խորհրդի որոշում
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Տնօրինության որոշում
Պարտատոմսերի ձեռք բերման հայտ (Ֆիզիկական անձանց համար)
Պարտատոմսերի ձեռք բերման հայտ (Իրավաբանական անձանց համար)
Հայտի չեղարկման դիմում
Տեղաբաշխվող պարտատոմսերի գները ըստ օրերի
Պարտատոմսերում ներդրում իրականացնել ցանկացող ֆիզիկական և/կամ իրավաբանական անձինք կարող են մասնակցել հրապարակային տեղաբաշխմանը համապատասխան Հայտը տեղաբաշխման ժամկետի ցանկացած աշխատանքային օրվա ընթացքում /10:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում/, [email protected] էլ․ հասցեին ուղարկելու, իսկ թղթային հայտերը ներկայացվում են Բանկի գլխամասային գրասենյակում` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10 հասցեում։
Պարտատոմսերի փաստացի ձեռքբերումն իրականացվում է Ներդրողի կողմից Հայտում նշված ծավալով Պարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ դրամական միջոցները Բանկում այդ նպատակով բացված ՀՀ դրամ` 2500039300060300, հաշիվին փոխանցելու միջոցով․ Եթե Ներդրողի կողմից համապատասխան դրամական միջոցները վերոնշյալ տարանցիկ հաշվին մուտքագրվել են մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 16:00-ն, ապա այդ դրամական միջոցները մուտքագրված կհամարվեն տվյալ աշխատանքային օրը, իսկ եթե համապատասխան գումարները մուտքագրվել են տվյալ աշխատանքային օրվա ժամը 16:00-ից հետո, ապա դրանք մուտքագրված կհամարվեն մուտքագրմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը և համապատասխան պարտատոմսերի տեղաբաշխման գինը կորոշվի այդ օրվա հաշվարկով: Ընդ որում, եթե Հայտում նշված Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը մուտքագրվում է մաս առ մաս, ապա Հայտի համապատասխան դրամական միջոցների մուտքագրման ժամ կհամարվի դրամական միջոցների վերջին մասի մուտքագրման ժամը։
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ՝ հետևյալ հեռախոսահամարներով. (+37460) 757 001, (+37411) 757 001:
Բոլոր Նորությունները