Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Ֆինանսական զեղծարարությունները կանխելու և հաճախորդների տվյալների անվտանգությունն ապահովելու նպատակով ԱրմՍվիսԲանկում 2026թ. հուլիսի 1-ից ներդրվել են Stop գործիքներ, որոնք հնարավորություն կտան արգելափակելու ընտրված ծառայությունների օնլայն օգտագործումը, մինչև դրանց ապաարգելափակումը:
Վարկի ստացում
Ավանդի դադարեցում
Փոխանցումներ և վճարումներ 3-րդ անձանց
Նոր քարտի բացում
Նոր հաշվի բացում
Ծառայությունը/ծառայությունները արգելափակելուց հետո ոչ ոք (այդ թվում՝ հաճախորդը) չի կարող օնլայն օգտվել դրանցից հեռավար եղանակով, մինչև հաճախորդի կողմից ապաարգելափակման հայտ ներկայացնելը և այն Բանկի կողմից հաստատվելը:
Ի՞նչպես և ի՞նչ ժամկետներում է հնարավոր հանել արգելափակումը
Ապաարգելափակումը կարող է կատարվել ArmSwissMobile Banking-ով հրահանգ ուղարկելու կամ Բանկ անձամբ այցելելու միջոցով:
Ծառայությունն արգելափակելու դեպքում հաճախորդները կշարունակեն տեսնել իրենց հաշիվների, ավանդների և վարկերի մնացորդները: Բացի այդ, կկարողանան ցանկացած պահի օգտվել այդ ծառայություններից ֆիզիկապես Բանկ այցելելու ժամանակ:
Stop գործիքների կիրառման մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ստոպ գործիքի օգտագործման կանոններ»-ում, որոնք Stop գործիքի առաջին կիրառման պահից կհամարվեն ընդունված:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 757 000 կամ 011 757 000 հեռախոսահամարներով կամ այցելել ԱրմՍվիսԲանկ:
Բոլոր Նորությունները