Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Հարգելի Հաճախորդ,
Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ 24.08.2026թ․-ից «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն վերսկսում է 25.06.2026թ.-ից ժամանակավորապես դադարեցված կանխիկ ՌԴ ռուբլով իրականացվող հետևյալ գործառնությունները.
• Կանխիկ ՌԴ ռուբլով բանկային հաշիվների համալրում,
• Կանխիկ ՌԴ ռուբլով նոր ավանդների ընդունում,
• Կանխիկ ՌԴ ռուբլով գործող ավանդների համալրում,
• Կանխիկ ՌԴ ռուբլով վարկային պարտավորությունների մարմանը ուղղվող գործարքներ` անկախ վարկային պարտավորության արժույթից,
• Կանխիկ ՌԴ ռուբլով փոխանցումներ:
Նշենք նաև, որ ՌԴ ռուբլով կանխիկ գումարի մուտքագրման համար մինչև 50 մլն ՀՀ դրամին համարժեք գումարի մուտքի դեպքում գործելու է 3% միջնորդավճար: 50 մլն ՀՀ դրամից համարժեք ավել մուտքերի դեպքում սակագինը կսահմանվի պայմանագրային հիմունքով:
Հիշեցնենք, որ Բանկի կողմից կանխիկ ՌԴ ռուբլու առքի գործառնությունները` Բանկի հաշվետեր և ոչ հաշվետեր հաճախորդների համար վերականգնվել են դեռևս 03.08.2026թ.-ից:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել. Հեռախոս: +37460 757 000, +37411 757 000, Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: Հարգանքով, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ
Բոլոր Նորությունները