Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն Ձեզ է առաջարկում առաջադեմ Ինտերնետ-Բանկ համակարգը, որը հնարավորություն է ընձեռնում արագ և հարմարավետ կառավարել Ձեր հաշիվները աշխարհի ցանկացած վայրից և ցանկացած պահին:
Օգտվելով Ինտերնետ-Բանկ համակարգից Դուք կկարողանաք` կառավարել Ձեր հաշիվները աշխարհի ցանկացած կետից որտեղ կա Ինտերնետ
Համակարգում ապահովված է անվտանգության բարձր մակարդակ: Օգագործվում են գաղտնագրությամբ կոդեր ձևավորող հատուկ սարքեր (թոքեն) և էլեկտրոնային թվային ստորագրություններ. նույնականացման համակարգը ապահովում է գործարք կատարող կողմերի իսկությունը:
Սակագներ ֆիզիկական անձանց համար
Ռեզիդենտ իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր հաճախորդներին առաջարկում է Մոբայլ Բանկինգ հավելվածը, որը թույլ է տալիս բջջային հեռախոսներից և պլանշետներից արագ, հարմարավետ, և անվտանգ կառավարել բանկային հաշիվները:
Օգտվելով Մոբայլ Բանկինգ հավելվածից Դուք կկարողանաք`
Մոբայլ Բանկինգ հավելվածից օգտվելու համար դուք պետք է լինեք ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Ինտերնետ-Բանկ համակարգ-ի օգտագործող և կիրառեք նույն օգտագործողի անունն ու գաղտնաբառը (եթե ունեք Մոբայլ Թոքեն, ապա այն կարող եք կիրառել մեկանգամյա գաղտնաբառ գեներացնելու համար):
Մոբայլ Բանկինգ հավելվածը օգտագործելու համար անհրաժեշտ է առցանց Google Play Store կամ App Store հարթակներից ներբեռնել հավելվածը և տեղադրել այն ձեր բջջային հեռախոսի կամ պլանշետի մեջ:
Մոբայլ Թոքեն –ը բջջային հավելված է, որը Արմսվիսբանկի հաճախորդներին թույլ է տալիս գեներացնել մեկանգամյա գաղտնաբառ` Ինտերնետ բանկինգ ծառայություններից օգտվելու համար:
Մոբայլ Թոքեն հավելվածը օգտագործելու համար անհրաժեշտ է առցանց App Store կամ Google Play Store հարթակներից ներբեռնել այն և դիմել բանկ ակտիվացման համար:
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն իր հաճախորդների սպասարկումն էլ ավելի հարմարավետ դարձնելու նպատակով առաջարկում է SMS-ինֆո ծառայությունը:
SMS-Ինֆո ծառայության ակտիվացման համար սակագին չի գանձվում:
SMS-Ինֆո ծառայության ամսական միջնորդավճար նույնպես չի գանձվում:
SMS-Ինֆո ծառայությունից կարելի է հրաժարվել ցանկացած պահին՝ այդ մասին գրավոր կամ բանավոր տեղեկացնելով Բանկին:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ծառայություններ է մատուցում Բանկի կողմից հաստատված «Հաճախորդների բանկային հաշիվների վարման, այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ» -ի հիման վրա:
SMS-Ինֆո ծառայության առավելություններից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել՝ դիմելով Բանկին և լրացնելով համապատասխան դիմումը: SMS-Ինֆո ծառայությանը կարելի է բաժանորդագրվել ինչպես անձամբ Բանկ այցելելով այնպես էլ էլեկտրոնային եղանակով՝ լրացնելով և ուղարկելով համապատասխան դիմումը:
Ներբեռնել SMS-ինֆո ծառայության տրամադրման դիմումը
Լրացված դիմումը կարող եք ուղարկել նաև [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հարգելի հաճախորդներ,
առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Բանկի Գլխամասային գրասենյակ` Վազգեն Սարգսյան 10 հասցեով կամ զանգահարել (+374 60) 757 000, (+374 11) 757 000 հեռախոսահամարով: