Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ճանաչում է ազդարարների առանցքային դերը արգելված գործելակերպի և այլ անօրինական գործողությունների բացահայտման գործում՝ հնարավորություն տալով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին արդյունավետ կերպով կանխել, հայտնաբերել և մեղմել նման չարաշահումները և պաշտպանել իրեն վստահված ռեսուրսները: Ազդարարները կարևոր դեր են խաղում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի առաքելությանը նպաստելու գործում: Ազդարարներին պաշտպանելով՝ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պաշտպանում է իր ֆինանսական, գործառնական և հեղինակության ամբողջականությունը՝ նպաստելով իր մանդատի իրականացման համար կարևոր քայլերի:
Ազդարարների և վկաների պաշտպանության ընթացակարգ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կոռուպցիայի և խարդախության հանդեպ զրո հանդուրժողականության դրսևորումն է և նպատակ ունի ապահովել խարդախությունների և ամբողջականության խախտումների բացահայտման հստակ ուղիներ: Դրանով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն կկարողանա արդյունավետ կանխել և հայտնաբերել նման չարաշահումները՝ պաշտպանելով իրեն վստահված ռեսուրսները և ապահովելով, որ դրանք օգտագործվեն արդյունավետ և նպատակային:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաշվետվողականության մեխանիզմը հարցերի բարձրաձայնման և վերջիններիս լուծման վերջին միջոցն է: Ծրագրի ազդակիր անձինք (բողոքողները) նախ պետք է դիմեն բանկի համապատասխան բաժին և փորձեն լուծել իրենց հարցերն ու բողոքները: Եթե նրանք գոհ չեն Բանկի աշխատակիցների առաջարկած լուծումներից, նրանք կարող են բողոք ներկայացնել Բողոքների ընդունման պատասխանատուին (CRO):
Բողոքների ընդունման պատասխանատու՝
Ռիսկերի կառավարման և համապատասխանության ապահովման դեպարտամենտ
Էլ. հասցե՝
[email protected]
Թեժ գիծ՝
(+374 60) 757-000, (+374 11) 757-000
Փոստային հասցե՝
ՀՀ, ք.Երևան 0010, Վազգեն Սարգսյան 10
Հ/Հ
Ամսաթիվ
Բողոքի բնույթը
Ձեռնարկված գործողություն
Լուծման ամսաթիվը
Կարգավիճակ