Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Եթե նպատակ ունեք ընդլայնել Ձեր գործող բիզնեսը կամ իրագործել նոր բիզնես մտահաղացումներ, ապա Ձեր նախագծերի երկարաժամկետ ֆինանսավորման համար առաջարկում ենք նախագծային ֆինանսավորման գործիքը՝ վարկի մինչև 12 տարի մարման ժամկետով:
Ի տարբերություն ավանդական բիզնես վարկերի դեպքում գործող հիմնական պահանջի՝ այն է գործունեության առնվազն 6 ամիս ժամկետ, նախագծերի ֆինանսավորման գործիքը նախատեսված է նոր բիզնես ծրագրեր/նախագծեր ֆինանսավորելու համար:
Կարևորելով վերականգնվող էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում՝ Բանկը սերտորեն համագործակցում է միջազգային ֆինանսական կառույցների հետ, մասնավորապես ՎԶԵԲ-ի հետ GEFF էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում, KFW բանկի հետ ԳՀՀ «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» և ՎԷԶԾ ծրագրերի շրջանակներում, և հաճախորդներին առաջարկում ֆինանսավորման մրցակցային պայմաններ:
Վարկի տրամադրման համար պոտենցիալ հաճախորդը պետք է բանկի համար վստահելի և ընդունելի անձ հանդիսանա և համապատասխանի առնվազն հետևյալ պահանջներին.
Շատ կարևոր է նաև տվյալ Նախագծի համապատասխանի
Նախագծերի ֆինանսավորման շրջանակում վարկային միջոցները տրամադրվում են փուլերով` ըստ բիզնեսի ստեղծման և զարգացման անհրաժեշտության: Յուրաքանչյուր մասնաբաժին տրամադրելուց առաջ բանկի աշխատակիցները ստուգում են
1- Արտահանող ընկերություններին տրամադրվում են հավելյալ զեղջեր և արտոնություններ
2- Փոփոխական դրույքաչափով տոկոսադրույք սահմանելիս Բանկը յուրաքանչյուր դեպքում պայմանագրով սահմանում է փոփոխական հիմնական ցուցանիշը (ՀՑ), որի փոփոխությամբ պայմանավորված են լինելու հետագա դրույքաչափի փոփոխությունները, ինչպես նաև բանկի մարժան՝ հաստատուն բաղադրիչը: Փոփոխական հիմնական ցուցանիշների սահմանման և տոկոսադրույքի վերանայման կանոնները հետևյալն են՝
Ներբեռնել
* Առաջնակարգ ապահովվածության դեպքում Բանկի կողմից կարող են մի շարք փաստաթղթեր չպահանջվել
- ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ ՏՈՒՅԺԵՐ:
- ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՈՐԻՑ ՀԵՏՈ՝ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ:
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 (ԵՐԿՈՒ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
- ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
- ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
- ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:
- Ձեր կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում Ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում Ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
Գրավի բռնագանձում
- ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն
- ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ: - ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:
ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՎԱՐԿԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐՆ ԵՆ`
*Վարկային պատմություն
Վարկային պատմության ձևավորման աղբյուրներն են ԱՔՌԱ անդամ կազմակերպությունները (բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաև՝ հանրային տվյալների բազաներից ՀՀ կառավարության սահմանած կարգով վարկային բյուրոյին անձանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրող պետական մարմինները), որոնք տրամադրում են վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ տեղեկություններ(տվյալներ): «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Վարկային զեկույցը պարունակում է անձի ֆինանսական պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ տեղեկություններ:
Համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթների, «վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն»:
Եթե վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով կարող են այդ մասին տեղեկացնել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին, այսուհետ՝ նաև Վարկային Բյուրո, կամ ուղղակիորեն դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆ» ՓԲԸ-ին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից` https://self.acra.am/register: Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով: Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։
*Վարկային սքոր
Սքորը սքորինգային համակարգ է, որը վիճակագրական ուսումնասիրության և վերլուծության ենթարկելով հաճախորդի վարկային պատմությունը՝ տալիս է վարկառուի վարկային ռիսկի (վարկարժանության) թվային գնահատականը՝ որպես սպառողական կրեդիտավորման ռիսկի մակարդակի չափորոշման առանցքային գործիք: Բանկը սքոր համակարգ չի կիրառում, սակայն այդ հարցումը կարող է ազդեցություն ունենալ (այդ թվում բացասական) Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա, ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից կիրառվող ՖԱՅԿՈ Սքորի, ինչպես նաև ֆինանսական այլ կազմակերպությունների կողմից կիրառվող սեփական սքոր գնահատականների վրա:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմաններին, ժամկետներին և սակագներին ծանոթանալու համար տե՛ս «Իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում» էջը:
Ուղենիշային պայմաններ
Ուղենիշային պայմաններ առ 01.07.2024
Ուղենիշային պայմաններ առ 23.10.2023
Ուղենիշային պայմաններ առ 04.09.2023
Ուղենիշային պայմաններ առ 18.11.2022
Ուղենիշային պայմաններ առ 29.07.2022
Ուղենիշային պայմաններ առ 23.05.2022
Ուղենիշային պայմաններ առ 14.04.2022
Ուղենիշային պայմաններ առ 16.03.2022
Ուղենիշային պայմաններ առ 24.12.2021
Ուղենիշային պայմաններ առ 10.12.2021
Ուղենիշային պայմաններ առ 01.11.2021
Ուղենիշային պայմաններ առ 19.07.2021
Ուղենիշային պայմաններ առ 21.12.2020
Ուղենիշային պայմաններ առ 08.01.2020
Ուղենիշային պայմաններ առ 20.01.2020
* Տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով
** ՀՀ օրենսդրության համաձայն տոկոսագումարից գանձվում եկամտահարկ 10%-ի չափով
* Վարկունակության գնահատման նախնական հաշվարկը Բանկի համար չի առաջացնում վարկ տրամադրելու պարտավորություն