Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Բանկի կողմից առաջարկվող ներդրումային ծառայություններից օգտվելու շրջանակում Բանկին հանձնած միջոցների (դրամական միջոցներ և/կամ արժեթղթեր) պաշպանությունն ապահովելու նպատաակով Բանկը ձեռնարկում է հետևյալ քայլերը`
Պետական պարտատոմսերի շուկայում հաճախորդների համալիր սպասարկման ընթացակարգ
Բրոքերային գործունեության շրջանակներում Բանկն իր անունից և հաճախորդի հաշվին կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին հաճախորդի հանձնարարականների հիման վրա իրականացնում է արժեթղթերի առք/վաճառք, ինչպես նաև այլ գործողություներ և գործարքներ` կապված բրոքերային գործունեության իրականացման հետ:
Բանկը` որպես բրոքեր, իր հաճախորդներին տրամադրում է հետևյալ ծառայությունները`
արժեթղթերի (այդ թվում ածանցյալ արժեթղթերի) գնման կամ վաճառքի հանձնարարականների ընդունում, հաղորդում և/կամ կատարում, հաճախորդի հաշվինև միջոցներով արժեթղթերով գործարքների (այդ թվում` ռեպո գործարքներ) իրականացում,
Բանկը մատուցում է Բրոքերային ծառայություններ ՀՀ տա¬րածքում, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված օտարերկրյա պետությունների ցանկում ընգրկված որևէ պետությունում հրապարակային առաջարկին (վաճառքին) և (կամ) առևտրին թույլատրված կամ ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող Կարգավորվող շուկաների ցանկում ընդգրկված որևէ Կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված, ինչպես նաև Հաճախորդի կողմից Բանկին ներկայացված Պատվերներում նշված այլ արժեթղթերով: Մասնավորապես, Բանկն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ներդրումներ կատարել ստորև նշված ֆոնդային բորսաներում գնանշվող արժեթղթերում.
Ֆոնդային բորսաներ
«Ներկայումս Բանկի կողմից բրոքերային ծառայություներ մատուցվում են բացառապես Հայաստանի Ֆոնդային Բորսայում ցուցակված արժեթղթերով, ՀՀ Եվրոպարտատոմսերով, ինչպես նաև միջազգային արտաբորսայական շուկաներում շրջանառվող այլ Պարտքային գործիքներով։ Ներդրումային հնարավոր գործիքների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել Բանկի մասնագետների հետ հետևյալ հեռախոսահամարով․ +37460 757 001 կամ ուղղել Ձեր հարցումը հետևյալ էլեկտրոնային հասցեին [email protected]»:
Բրոքերային գործունեության իրականացման կանոններ առ 09.02.2018
Բանկի Բրոքերային ծառայություններից օգտվելու համար հարկավոր է դառնալ Բանկի հաշվետեր հաճախորդ և միանալ բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագրին և Բանկի այլ համապատասխան իրավական ակտերին:
*Փաստաթուղթն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակով կամ նոտարի կողմից վավերացված պատճենով և անհրաժեշտության դեպքերում` նաև ապոստիլով: Պատճենահանվելուց հետո բնօրինակը կվերադարձվի:
Դեպո հաշիվների բացման համար անհրաժեշտ է հավելյալ դիմում:
Հաշիվների բացման կարգ և սակագներ
Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագիրն ուժի մեջ է մտնում և պարտադիր է դառնում կնքելու պահից և գործում է անժամկետ:
Պայմանագիրը կարող է հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծվել` Բանկին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո` 3 բանկային օրվա ընթացքում, Բանկը պարտավոր է հաճախորդին կամ նրա լիազոր ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները:
Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձև
Բրոքերային ծառայությունների մատուցման շրջանակում Բանկի և Հաճախորդի միջև Հաղորդագրությունների փոխանակումը կարող է տեղի ունենալ հաճախորդի ընտրությամբ` ներքոնշյալ եղանակներից որևիցէ մեկով`
Կապի միջոցների օգտագործմամբ հաղորդագրությունների փոխանակման ընթացակարգ
Հաճախորդի Արժեթղթերով և/կամ դրամական միջոցներով գործարքների կնքման համար հիմք է հանդիսանում Հաճախորդի կողմից համապատասխան լրացված և թղթային կամ էլեկտրոնային եղանակով (ֆաքսիմիլային կապով կամ էլեկտրոնային փոստով) Սպասարկողին ներկայացված Պատվերը: Հաճախորդի կողմից ներկայացված Պատվեր է համարվում նաև էլեկտրոնային առևտրային համակարգ Հաճախորդի կողմից ներմուծված այն Պատվերը, որի գծով գործարք է կնքվում այդ համակարգում:
Պատվերների կատարման ընթացակարգ
Հաճախորդի կողմից տրված արժեթղթերի գնման/ վաճառքի պատվերի բավարարման դեպքում Բանկը անակցեպտ կարգով Հաճախորդի հաշիվներից գանձում է դրամական միջոցները/ արժեթղթերը:
Գնված արժեթղթերը դրանց ստացման օրը ենթակա են մուտքագրման Բանկի մոտ վարվող Հաճախորդի դեպո հաշվին:
Արժեթղթերի վաճառքից ստացված դրամական միջոցները դրանց ստացման օրը ենթակա են մուտքագրման Բանկի մոտ վարվող Հաճախորդի դրամային հաշվին:
Կատարված գործարքի/գործարքների գծով Բանկը գանձում է միջնորդավճարներ:
1. ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ
2. ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
3. ՄԱՐԺԻՆԱԼ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ
4. Մարժինալ գործարքների իրականացման համար սահմանվում են ապահովության ծավալի և մարժայի մեծությունների հետևյալ թույլատրելի նվազագույն մակարդակները`
5. Ներդրումային գործիքների շրջանակը սահմանափակվում է Բանկի գործընկերների կողմից առաջարկվող գործիքակազմով:
6. Սակագները չեն ներառում այլ կազմակերպությունների (առևտրային համակարգերի, բոր-սաների, դեպոզիտարիաների, պահառուների, ռեեստրավարների և այլն) կողմից գանձվող միջնորդավճարները, ինչպես նաև Հաճախորդի սպասարկման հետ կապված, ինչպես նաև Հաճախորդի կողմից տրված պատվերների կատարման ժամանակ Բանկի կատարած ծախսերը և վճարած ու վճարվելիք բոլոր հարկերը (հարկեր, տուրքեր և այլն):
7. Կարգավորված շուկաներում գործարքներ կնքելու համար առևտրային համակարգերի կամ Բանկի գործընկերների կողմից 1 պատվերով գնվող/վաճառվող արժեթղթերի նվազագույն քանակական/ծավալային սահմանափակումներ սահմանված լինելու դեպքում այդ սահ-մանափակումները տարածվում են նաև Հաճախորդի պատվերների վրա:
8. Բրոքերային և մարժինալ գործարքների արդյունքում առաջացած անհրաժեշտության դեպքում Հաճախորդի միջոցների փոխարկումը այլ արժույթների կատարվում է Բանկի գործընկերների կողմից սահմանվող փոխարժեքներով:
Բրոքերային ծառայությունների մատուցման սակագներ
Արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնելիս Բանկը գործում է անկողմնակալության, շիտակության, ճշտապահության և հաճախորդների արժեթղթերով և դրամական միջոցներով իրականացված բոլոր գործարքների վերաբերյալ վերջիններիս պարտադիր տեղեկացման սկզբունքներով: Հաճախորդի պատվերները կատարելիս Բանկը գործում է ելնելով բացառապես Հաճախորդի շահերի պաշտպանությունից:
Պատվերի հիման վրա կնքված գործարքի վերաբերյալ հաշվետությունը ներկայացվում է Հաճախորդին մինչև գործարքի կնքման հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, /Ածանցյալ ֆինանսական գործիքներով իրականացված գործարքների դեպքում՝ մինչև հաջորդ առևտրային նստաշրջանի սկիզբը
Դրամային իրացվելիության կառավարման նպատակով Բանկն իր հաշվետեր հաճախորդներին առաջարկում է ռեպո գործարքների կնքում մինչև 3 ամիս ժամկետով: Ռեպո գործարքների առարկա կարող են հանդիսանալ պետական պարտատոմսերը և Բանկի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային նստաշրջանում գնանշվող կորպորատիվ պարտատոմսերը: Հաճախորդները կարող են կնքել ռեպո գործարքներ, եթե նրանց, որպես պարտատոմսերի սեփականատիրոջ, իրավունքները սահմանափակված չեն (պարտատոմսերը հաշվառվում են դեպո հաշվում ազատ արժեթղթերի կարգավիճակով): Ռեպո գործարքների մասնամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել Բանկ:
Ռեպո գործարքների առարկա կարող են հանդիսանալ միայն այն Պարտատոմսերը, որոնց նկատմամբ դրանց սեփականատիրոջ իրավունքները սահմանափակված չեն:
Ընդունելի արժեթղթեր
Բանկի կողմից Շուկա ստեղծողի ծառայությունների մատուցման շրջանակներում գնանշվող պարտատոմսեր /ցանկը և գնանշումները հասանելի են Բանկի կայքում/
Ժամկետներ
ՀՀ կառավարության և ՀՀ ԿԲ կողմից թողարկված պարտատոմսերով կնքվող ռեպո/հակադարձ ռեպո գործարքների առավելագույն ժամկետը կազմում է 92 օր, այլ արժեթղթերով կնքվող գործարքների ժամկետները սահմանվում են Աղյուսակ 1-ում:
Տոկոսադրույքներ /սահմանվում է ամենօրյա կտրվածքով/
Ծավալներ
ՀՀ կառավարության և ՀՀ ԿԲ կողմից թողարկված պարտատոմսերով, ինչպես նաև արտասահմանյան արժեթղթերով կնքվող ռեպո/հակադարձ ռեպո գործարքների առավելագույն ծավալը սահմանվում է 50,000,000 ՀՀ դրամ /նշված ծավալից ավել գործարքներն իրականացվում են պայմանագրային հիմունքներով/:
Գնահատում
Ռեպո/հակադարձ ռեպո գործարքների առարկա հանդիսացող ՀՀ պետական պարտատոմսերի գնահատումն իրականացվում է տվյալ գործառնության օրվան նախորդող օրը ՀՀ ԿԲ կողմից հրապարակված «ՀՀ ԿԲ հետ ռեպո գործառնությունների համար ընդունելի արժեթղթերի ցանկը, գները և մինչև մարում եկամտաբերությունները» փաստաթղթում ներառված տեղեկատվության հիման վրա: Ընդ որում գնահատումը տեղի է ունենում հետևյալ կերպ.
Բանկի կողմից Շուկա ստեղծողի ծառայությունների մատուցման շրջանակներում գնանշվող պարտատոմսերով Ռեպո/հակադարձ ռեպո գործարքի առարկա հանդիսացող պարտատոմսերը գնահատվում են Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված առքի եկամտաբերությանը գումարած 1% գնվող արժեթղթի և ռեպո գումարի արժույթների համընկման դեպքում և 1.25%՝ գնվող արժեթղթի և ռեպո գումարի արժույթների չհամընկման դեպքում:
Պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ռիսկը կրում է հաճախորդը: Բանկը չի փոխհատուցելու հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:
Ներդրումային գործիքների հնարավոր ռիսկերին ծանոթացեք այստեղ
• Հաճախորդների կողմից ներկայացված բողոքների և/կամ հարցումների քննարկումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ և ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի բողոքների քննարկման ընթացակարգով:
Արժեթղթերով գործառնությունների իրականացման ընթացակարգ