Ներմուծման և արտահանման ֆինանսավորում

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը մատուցում է համալիր ծառայությունների լայն տեսականի` միտում ունենալով աջակցելու հաճախորդների առևտրի ֆինանսավորումը: Արտահանողների և ներմուծողների համար առաջարկվող լուծումները հնարավորություն կտան Հաճախորդին նվազեցնել ռիսկերը` կրելով նվազագույն ծախսեր:

Մեր միջազգային գործընկերների համաշխարհային ցանցը և փորձառու անձնակազմը կտրամադրեն Ձեր բիզնեսին հետևյալ լավագույն լուծումները.

  • Ռիսկի նվազեցում,
  • Արտահանման խթանման և արդեն արտահանված ապրանքների դիմաց ֆինանսավորում,
  • Ներմուծողի երկրում գործարար պրակտիկայի և սովորությունների կառավարում,
  • Դեբիտորական պարտքերի հավաքագրում,
  • Forex ռիսկի կառավարում:

Առավել ներդաշնակ լուծումներ արտահանողների և ներմուծողների համար:

Առավելություններ.

  • Ապրանքների դիմաց վճարման երաշխիք Արտահանողի բանկի կողմից` նախքան ապրանքների առաքումը կամ աշխատանքների սկսելը,
  • Ֆինանսական միջոցների հասանելիություն ինչպես նախքան ապրանքների առաքումը, այնպես էլ առաքումից հետո,
  • Մասնագիտական խորհրդատվության տրամադրում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից,
  • Ակրեդիտիվների թողարկումը և վճարումը իրականացվում են միջազգային կանոնների համաձայն:

Կարդալ ավելին...

Արտահանելիս փաստաթղթերի և վճարումների նկատմամբ վերահսկողություն, նույնիսկ գործընկերոջ հետ հուսալի և դրական համագործակցության առկայության պարագայում:

Առավելություններ.

  • Ծախսերի արդյունավետ վճարման մեթոդ միջազգային առևտրում,
  • Ձեր գնորդի կողմից չվճարման ռիսկի նվազեցում՝ պահպանելով առևտրային փաստաթղթերի նկատմամբ վերահսկողությունը,
  • Ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի վերահսկողություն,
  • Հնարավորություն է տալիս առաջարկել ավելի լավ պայմաններ և գներ արտահանվող ապրանքների համար:

Կարդալ ավելին...

Հնարավորություն է տալիս լինել ճկուն, գնորդներին տրամադրել հետաձգված վճարման պայմաններ, ինչպես նաև միջազգային ֆակտորինգից օգտվելով` ստանալ հետևյալ առավելությունները.

  • Գնորդի կողմից չվճարման ռիսկի ապահովագրում,
  • Ֆինանսավորում,
  • Դեբիտորական պարտքերի վարում և հաշվառում,
  • Դեբիտորական պարտքի հավաքագրում:

Կարդալ ավելին...

Պայմանագրային պարտավորությունների կատարման երաշխավորում ֆինանսական հաստատության կողմից:

Առավելություններ.

  • Չվճարման ռիսկի նվազեցված է,
  • Ծառայությունների և ապրանքների առաքումը երաշխավորված է,
  • Երաշխիքով նախատեսված վճարումը երաշխավորված է ֆինանսական հաստատության կողմից և պարտավորությունն ինք¬նուրույն և անկախ է պայմանագրային հարաբերություններից:

Կարդալ ավելին...

Ներմուծողների համար ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից առաջարկվող լուծումներով Դուք կստանաք ներմուծման ծառայությունների լայն տեսականի մեր փորձառու աևտրի ֆինանսավորման թիմի կողմից, ովքեր կապահովեն Ձեր ներմուծման պահանջները:

Ամենաներդաշնակ լուծումներ արտահանողների և ներմուծողների համար.

  • Ներմուծողը երաշխավորված է, որ վճարումը իրականացվելու է ապրանքների փաստացի առաքումից հետո,
  • Մասնագիտական խորհրդատվության տրամադրում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից,
  • Ակրեդիտիվների թողարկումը և վճարումը իրականացվում են միջազգային կանոնների համաձայն:

Կարդալ ավելին... 

Վճարում արդեն առաքված ապրանքների դիմաց

Առավելություններ.

  • Ծախսերի արդյունավետ վճարման մեթոդ միջազգային առևտրում,
  • Ձեր գնորդի կողմից չվճարման ռիսկի նվազեցում՝ պահպանելով առևտրային փաստաթղթերի նկատմամբ վերահսկողությունը,
  • Ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի վերահսկողություն,
  • Հնարավորություն է տալիս առաջարկել ավելի լավ պայմաններ և գներ ներմուծվող ապրանքների համար:

Կարդալ ավելին...

Մենք կարող ենք ֆինանսավորել Ձեր կարճաժամկետ իրացվելիության խնդիրները` մրցակցային սակագներով, ՀՀ դրամով կամ արտարժույթով:

Հնարավորություն է տալիս գնորդներից ստանալ հետաձգված վճարման պայմաններ, կրել նվազագույն ծախսեր, ինչպես նաև միջազգային ֆակտորինգից օգտվելով` ստանալ հետևյալ առավելությունները.