ՀՀ կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը և 18 առևտրային բանկերը «Իմ անտառ Հայաստանի» հետ համագործակցությամբ Հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնում են 50 հա նոր անտառ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում՝ տնկելով 160 000 ծառ (կաղնի, թխկի, հաճարենի, լորենի, վայրի տանձ, վայրի խնձոր, ընկուզենի, բոխի և այլ ծառատեսակներ)։ Այսպիսով, ստեղծվող անտառը, որպես մնայուն, ապագային ու կյանքին ուղղված արժեք, խորհրդանշելու է ազգային արժույթի հարատևությունը։
Ամանորի տոներին ընդառաջ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն ու աշխատակիցները այս տարի ևս Ամանորյա հեքիաթ-տոն պարգևեցին Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած 7 գյուղերի շուրջ 125 փոքրիկներին: Վերջիններս, ավելի քան ունենալով մեր կարիքը, վստահ լինելով, որ մենք կանգնած ենք իրենց կողքին, նամակներ էին գրել Ձմեռ պապիկին իրենց ցանկություններով, իսկ աշխատակիցները համատեղ ուժերով կատարեցին բոլորը:
Կարևորելով սոցիալական պատասխանատվությունն ու թիմային ոգին` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի աշխատակիցները, սեպտեմբերի 1-ին ընդառաջ, նախաձեռնել են աջակցության ծրագիր, որով օգնել են սոցիալապես անապահով 25 ընտանիքի առաջին դասարան գնացող երեխաներին` նվիրելով հագուստ, դպրոցական պայուսակ, կոշիկ, գրենական պիտույքներ:
Հուլիսի 30-ին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի աշխատակիցները Շուշիից տեղահանված բազմազավակ ընտանիքին են հանձնել «100 տուն Արցախում» նախագծի շրջանակում Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում կառուցված տան բանալիները, որը ֆինանսավորվել է Բանկի կողմից։
Մշտապես կարևորելով սոցիալական պատասխանատվության դերն ու նշանակությունը, ավանդույթի համաձայն, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը և աշխատակիցները Երեխաների պաշտպանության օրվա առթիվ այցելեցին ՀՀ Շիրակի մարզ՝ համագործակցելով Շիրակի մարզպետարանի հետ և աջակցեցին 18 անապահով բազմազավակ ընտանիքների:
Կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դերն ու նշանակությունը, Ամանորի տոներին ընդառաջ, Արմսվիսբանկն ու աշխատակիցները որոշեցին Ամանորյա հեքիաթ-տոն պարգևել Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած Արավուս, Կորնիձոր, Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերի երեխաներին։
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի ֆինանսավորմամբ նոյեմբերի 14-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնված «10 միլիոն ծառ» ծրագրի շրջանակում իրականացվել են 1 հա մակերոսով անտառի հիմնման աշխատանքներ: Աշխատանքներին իրենց անհատական մասնակցությունն ունեցան ինչպես Բանկի աշխատակիցները Բանկի գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանի գլխավորությամբ, այնպես էլ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները նախարար պարոն Ռոմանոս Պետրոսյանի և գերատեսչությունների ղեկավարների գլխավորությամբ:
«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն ու Բանկի աշխատակիցները, կարևորելով սոցիալական պատասխանատվությունը, պատերազմի հետևանքով տունը կորցրած արցախցիներին օգնելու նպատակով, միացել է «100 տուն Արցախում» նախագծին:
Այսօր՝ օգոստոսի 31-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կնքվեց պայմանագիր Արմսվիսբանկի և բուհի միջև։ Փաստաթուղթը ստորագրեցին ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը և Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։
Արմսվիսբանկն ու աշխատակիցները մասնակցեցին զինվորների աջակցությանն ուղղված բարեգործական ծրագրում եւ 205 հանգույց ավելացրեց «Արեւագորգին»`հայրենիքի պաշտպանների, նրանց ընտանիքների բարօրության համար։