Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԵՎ ԱԴԱԿՈ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆՎԻՐԱԲԵՐՎԱԾ ԲԻՈԳԱԶԻ ԿԱՅԱՆԸ

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԵՎ ԱԴԱԿՈ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆՎԻՐԱԲԵՐՎԱԾ ԲԻՈԳԱԶԻ ԿԱՅԱՆԸ

15.03.2021

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, ՀՀ-ում վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացման, ինչպես նաև “resource efficient” ներդրումաների խթանման իր քաղաքականության շրջանակներում նախաձեռնել է երկու բիոգազի կայանների տեղադրման նախագծեր Շիրակի մարզում: Առաջին կայանը, որը համատեղ իրականացվել է Ադակո ընկերության հետ, շահագործման է հանձնվել Շիրակի մարզի Ազատան գյուղում և նվիրաբերվել է Գասպարյանների ընտանիքին: Նվիրաբերությունն իրականացվել է Բանկի և Շիրակի մարզպետարանի համագործակցության շրջանակում։ Երկրորդ կայանի մասին հավելյալ կտեղեկացվի։

Տեղադրված բիոգազի կայանը ունի 5մ3 աշխատանքային ծավալ, որը կարող է արտադրել տարեկան մինչև 1,200մ3 բիոգազ: Բացի այդ, այն ապահովում է նաև տարեկան 5 տոննա էկոլոգիապես մաքուր բնական պարարտանյութ:

Ընտրված երկու տնային տնտեսություններից Գասպարյանների ընտանիքում շահագործման հանձնված կայանը դեռևս առաջինն է: Բիոգազի կայանի տեղադրման նախագիծը բազմակողմ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության լավագույն օրինակներից է, որը գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների և տնային տնտեսությունների համար կարող է լավ նախադեպ հանդիսանալ իրենց գործունեության ոլորտում էներգախնայող ներդրումներ իրականացնելու համար: Միևնույն ժամանակ, Բանկի և Ադակո ընկերության հաջող համագործակցությունն ընդլայնելու և բիոգազի արտադրության կազմակերպումը ՀՀ-ում խթանելու համար այժմ մշակվում են նպաստավոր պայմաններով թիրախային պրոդուկտներ:

Հատկանշական է նաև, որ ՀՀ-ում առկա է բիոգազի արտադրության չիրացված հսկայական պոտենցիալ և հատկապես չգազաֆիկացված համայնքներում բիոգազի արտադրությունը կապահովի մատչելի պայմաններով գազ ու էներգիա:

Բիոգազի արտադրությունն այլընտրանքային էներգիայի աղբյուր է և հանդիսանում է ոչ միայն էկոլոգիապես մաքուր, այլ նաև օպտիմալ և շահավետ լուծում գյուղատնտեսական ցանկացած տնտեսության համար, ընձեռելով տնտեսությանը լինել անկախ էներգետիկ ռեսուրսներից և բարձրակարգ պարարտանյութի շնորհիվ ստանալ իրական էկոլոգիապես մաքուր արտադրանք:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004թ-ին: Լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց` Բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Բանկի ռազմավարական ուղղություններից է հանդիսանում նաև վերականգնվող էներգիայի, այդ թվում՝ արևային կայանների, էներգաարդյունավետության և ժամանակակից գյուղատնտեսական նախագծերի ֆինանսավորումը:

«ԱԴԱԿՈ» ՍՊԸ-ն 2015 թվականից ի վեր շնորհիվ ընկերության մասնագետների կուտակած տարիների փորձի և ոլորտի լավագույն ընկերությունների հետ ձևավորված գործարար ամուր կապերի, իրագործել է տեխնոլոգիական վերազինման բազմաթիվ հաջողված նախագծեր ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՊՀ մի շարք երկրներում։ Ի լրումն գյուղատնտեսական լուծումների մշակման, Ադակո ընկերության թիմը մասնագիտացված է նաև բիոգազի արտադրության կազմակերպման բնագավառում։


Բոլոր իրադարձությունները