Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՋԱԿՑԵՑԻՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՈՐՈՇ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՋԱԿՑԵՑԻՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՈՐՈՇ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

06.06.2022

Մշտապես կարևորելով սոցիալական պատասխանատվության դերն ու նշանակությունը, ավանդույթի համաձայն, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը և աշխատակիցները Երեխաների պաշտպանության օրվա առթիվ այցելեցին ՀՀ Շիրակի մարզ՝ համագործակցելով Շիրակի մարզպետարանի հետ և աջակցեցին 18 անապահով բազմազավակ ընտանիքների:

Երեխաների համար կազմակերպվեց տոնական միջոցառում` մուլտհերոսների մասնակցությամբ ու համեղ հյուրասիրությամբ:

Մենք համոզված ենք, որ միասին կարող ենք ամեն ինչ ու ամեն անգամ մեր հնարավորությունների սահմաններում անել առավելագույնը երեխաներին լիաթոք ժպիտ պարգևելու ու նրանց մանկությանը վառ գույներ նվիրելու համար։

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը շարունակելու է իր մշտական մասնակցությունը տարբեր ոլորտներին նվիրված կորպորատիվ սոցիալական ծրագրերին։


Բոլոր իրադարձությունները