Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Հուլիսի 30-ին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի աշխատակիցները Շուշիից տեղահանված բազմազավակ ընտանիքին են հանձնել «100 տուն Արցախում» նախագծի շրջանակում Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում կառուցված տան բանալիները, որը ֆինանսավորվել է Բանկի կողմից։
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը առաջիններից էր, որ 2021թ-ի սեպտեմբերին միացել և ֆինասավորել է 1 տան կառուցումը։ Ինչպես նաև Բանկի, Բանկի աշխատակիցների և որոշ հաճախորդների նվիրատվության շնորհիվ կառուցվել է անասնագոմ։
Շնորհավորում ենք տանտերերին և լիահույս ենք, որ հայրենանվեր այս ծրագիրը կհասնի իր ամբողջական ավարտին և պատերազմից տուժած 100 ընտանիքներ կունենան իրենց սեփական տունը:
Մշտապես կարևորելով սոցիալական պատասխանատվության դերն ու նշանակությունը՝ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը շարունակելու է իր մշտական մասնակցությունը տարբեր ոլորտներին նվիրված կորպորատիվ սոցիալական ծրագրերին։
Բոլոր իրադարձությունները