Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

09.01.2023

Ամանորի տոներին ընդառաջ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն ու աշխատակիցները այս տարի ևս Ամանորյա հեքիաթ-տոն պարգևեցին Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած 7 գյուղերի շուրջ 125 փոքրիկներին: Վերջիններս, ավելի քան ունենալով մեր կարիքը, վստահ լինելով, որ մենք կանգնած ենք իրենց կողքին, նամակներ էին գրել Ձմեռ պապիկին իրենց ցանկություններով, իսկ աշխատակիցները համատեղ ուժերով կատարեցին բոլորը:

Բացի այդ Բանկի կողմից 9 մանկապարտեզի նվիրաբերվեց համակարգիչ և տպիչ սարք, 5 դպրոցի` համակարգիչ, գրատախտակ, տաքացուցիչ, իսկ Ակներ գյուղի դպրոցին` ջեռուցման մեծ տաքացուցիչ, որպեսզի անխաթար կազմակերպեն երեխաների ֆիզկուլտուրայի դասընթացները և տոնական միջոցառումները:

Մենք համոզված ենք, որ միասին մենք կարող ենք ամեն ինչ ու ամեն անգամ պետք է մեր հնարավորությունների սահմաններում փորձենք անել առավելագույնը երեխաներին լիաթոք ժպիտ պարգևելու ու նրանց մանկությանը վառ գույներ նվիրելու համար։


Բոլոր իրադարձությունները