Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ

30.12.2023

5 տարի շարունակ Ամանորի նախաշեմին, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում սոցիալական տարբեր ծրագրերի կողքին կարևոր տեղ ունի «Դարձիր Ձմեռ Պապ» ծրագիրը, որի շրջանակում Բանկի աշխատակիցներն անձամբ հասնում են հեռավոր սահմանամերձ ու սահմանային գյուղերն ու տեղում հանձնում նվերները՝ ջերմություն տալով երեխաներին ու ասելով, որ նրանք մենակ չեն:

Մեկ ամիս շարունակ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի աշխատակիցները միավորվել էին իրականություն դարձնելու Վայոց Ձորի մարզի Գողթանիկ, Սյունիքի մարզի Սալվարդ, Տորունիք, Դաստակերտ, Նժդեհ, Արևիս, Խոզնավար, Տանձատափ, Սվարանց, Տանձավեր, Տավրուս, Բալաք, Արավուս գյուղերի դպրոցահասակ երեխաների, Կորնիձորում մանկապարտեզի երեխաների ցանկությունները: Շուրջ 165 երեխայի համար պատրաստել էին անհատական նվերներ՝ իմանալով միայն երեխայի անունը, սեռն ու տարիքը։

Բացի այդ Բանկի ֆինանսավորմամբ ու Գորիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ Գորիս համայնքի 11 մանկապարտեզներին տրամադրվել են նոր խաղալիքներ ու զարգացնող խաղեր, իսկ 12 դպրոցներին էլ` մեկական համակարգիչ:

Մենք համոզված ենք, որ միասին մենք կարող ենք ամեն ինչ ու ամեն անգամ պետք է մեր հնարավորությունների սահմաններում փորձենք անել առավելագույնը երեխաներին լիաթոք ժպիտ պարգևելու ու նրանց մանկությանը վառ գույներ նվիրելու համար։


Բոլոր իրադարձությունները