Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Բանկի կողմից առաջարկվող ներդրումային ծառայություններից օգտվելու շրջանակում Բանկին հանձնած միջոցների (դրամական միջոցներ և/կամ արժեթղթեր) պաշպանությունն ապահովելու նպատաակով Բանկը ձեռնարկում է հետևյալ քայլերը`
Պետական պարտատոմսերի շուկայում հաճախորդների համալիր սպասարկման ընթացակարգ
Բրոքերային գործունեության շրջանակներում Բանկն իր անունից և հաճախորդի հաշվին կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին հաճախորդի հանձնարարականների հիման վրա իրականացնում է արժեթղթերի առք/վաճառք, ինչպես նաև այլ գործողություներ և գործարքներ` կապված բրոքերային գործունեության իրականացման հետ:
Ֆոնդային բորսաներ
«Ներկայումս Բանկի կողմից բրոքերային ծառայություներ մատուցվում են բացառապես Հայաստանի Ֆոնդային Բորսայում ցուցակված արժեթղթերով, ՀՀ Եվրոպարտատոմսերով, ինչպես նաև միջազգային արտաբորսայական շուկաներում շրջանառվող այլ Պարտքային գործիքներով։ Ներդրումային հնարավոր գործիքների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել Բանկի մասնագետների հետ հետևյալ հեռախոսահամարով․ +37460 757 001 կամ ուղղել Ձեր հարցումը հետևյալ էլեկտրոնային հասցեին [email protected]»:
Բրոքերային ծառայությունների մատուցման սակագներ
Բրոքերային գործունեության իրականացման կանոններ
Բրոքերային գործունեության իրականացման կանոններ (Ուժի մեջ է 25.12.2024թ․-ից)
Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձև
Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձև (Ուժի մեջ է 25.12.2024թ․-ից)
Կապի միջոցների օգտագործմամբ հաղորդագրությունների փոխանակման ընթացակարգ
Շահերի բախում
Պատվերների կատարման ընթացակարգ
Բողոքների քննարկման ընթացակարգ
Դրամային իրացվելիության կառավարման նպատակով Բանկն իր հաշվետեր հաճախորդներին առաջարկում է ռեպո գործարքների կնքում մինչև 3 ամիս ժամկետով: Ռեպո գործարքների առարկա կարող են հանդիսանալ պետական պարտատոմսերը և Բանկի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային նստաշրջանում գնանշվող կորպորատիվ պարտատոմսերը: Հաճախորդները կարող են կնքել ռեպո գործարքներ, եթե նրանց, որպես պարտատոմսերի սեփականատիրոջ, իրավունքները սահմանափակված չեն (պարտատոմսերը հաշվառվում են դեպո հաշվում ազատ արժեթղթերի կարգավիճակով): Ռեպո գործարքների մասնամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել Բանկ:
Ռեպո գործարքների առարկա կարող են հանդիսանալ միայն այն Պարտատոմսերը, որոնց նկատմամբ դրանց սեփականատիրոջ իրավունքները սահմանափակված չեն:
Ընդունելի արժեթղթեր
Բանկի կողմից Շուկա ստեղծողի ծառայությունների մատուցման շրջանակներում գնանշվող պարտատոմսեր /ցանկը և գնանշումները հասանելի են Բանկի կայքում/
Ժամկետներ
ՀՀ կառավարության և ՀՀ ԿԲ կողմից թողարկված պարտատոմսերով կնքվող ռեպո/հակադարձ ռեպո գործարքների առավելագույն ժամկետը կազմում է 92 օր, այլ արժեթղթերով կնքվող գործարքների ժամկետները սահմանվում են Աղյուսակ 1-ում:
Տոկոսադրույքներ /սահմանվում է ամենօրյա կտրվածքով/
Ծավալներ
ՀՀ կառավարության և ՀՀ ԿԲ կողմից թողարկված պարտատոմսերով, ինչպես նաև արտասահմանյան արժեթղթերով կնքվող ռեպո/հակադարձ ռեպո գործարքների առավելագույն ծավալը սահմանվում է 50,000,000 ՀՀ դրամ /նշված ծավալից ավել գործարքներն իրականացվում են պայմանագրային հիմունքներով/:
Գնահատում
Ռեպո/հակադարձ ռեպո գործարքների առարկա հանդիսացող ՀՀ պետական պարտատոմսերի գնահատումն իրականացվում է տվյալ գործառնության օրվան նախորդող օրը ՀՀ ԿԲ կողմից հրապարակված «ՀՀ ԿԲ հետ ռեպո գործառնությունների համար ընդունելի արժեթղթերի ցանկը, գները և մինչև մարում եկամտաբերությունները» փաստաթղթում ներառված տեղեկատվության հիման վրա: Ընդ որում գնահատումը տեղի է ունենում հետևյալ կերպ.
Բանկի կողմից Շուկա ստեղծողի ծառայությունների մատուցման շրջանակներում գնանշվող պարտատոմսերով Ռեպո/հակադարձ ռեպո գործարքի առարկա հանդիսացող պարտատոմսերը գնահատվում են Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված առքի եկամտաբերությանը գումարած 1% գնվող արժեթղթի և ռեպո գումարի արժույթների համընկման դեպքում և 1.25%՝ գնվող արժեթղթի և ռեպո գումարի արժույթների չհամընկման դեպքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագիրն ուժի մեջ է մտնում և պարտադիր է դառնում կնքելու պահից և գործում է անժամկետ: Պայմանագիրը կարող է հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծվել` Բանկին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո` 3 բանկային օրվա ընթացքում, Բանկը պարտավոր է հաճախորդին կամ նրա լիազոր ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները: Բացի այդ պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ռիսկը կրում է հաճախորդը: Բանկը չի փոխհատուցելու հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:
Արժեթղթերով գործառնությունների իրականացման ընթացակարգ