Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Սիրով տեղակացնում ենք, որ Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ տնօրենի 10/08/2023թ. N ՑՊ-023-08/23 որոշմամբ ցուցակվել է Բանկի կողմից թողարկված AMSWISB2HER1 (ՀՀ դրամ) տարբերակիչ ծածկագրով 6 մլրդ ՀՀ դրամ անվանական ծավալով պարտատոմսերը: Որոշումն ուժի մեջ է 15/08/2023թ.-ից:
Ներկայումս Բանկի պարտատոմսերի 8 թողարկումներ (5 թողարկումն արտահայտված է ԱՄՆ դոլարով, որոնց ընդհանուր ծավալը կազմում է 41 մլն ԱՄՆ դոլար, 2-ը՝ ՀՀ դրամով՝ 20 մլրդ ՀՀ դրամ և 1-ը՝ եվրոյով՝ 10 մլն Եվրո) գտնվում են շրջանառության մեջ և ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում:
Պարտատոմսերի, այդ թվում` նոր տեղաբաշված պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով Բանկն օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Հայաստանի ֆոնդային բորսայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ Գլխավոր տնօրենի որոշում
Բոլոր Նորությունները