ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՕՊԵՐԱՅԻՆ ՍՏՈՒԴԻԱՅԻՆ 07.11.2024
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՕՊԵՐԱՅԻՆ ՍՏՈՒԴԻԱՅԻՆ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հերթական նվիրաբերությունն է կատարել ԵՊԿ Ղ․ Սարյանի անվան օպերային ստուդիային` այս անգամ տրամադրելով ժամանակակից պրոյեկտոր, որը կծառայի բեմադրությունների տեխնիկական ապահովման և ներկայացումների տեսողական բաղադրիչների ձևավորման համար։

Նվիրաբերված պրոյեկտորն ապահովելու է բեմական աշխատանքների նորարարական մոտեցումներ՝ ստեղծելով առավել ուշագրավ ու տպավորիչ ներկայացումներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից արվեստի պահանջներին։ Այս տեխնոլոգիական աջակցությամբ ստուդիան կկարողանա իր բեմադրությունները հագեցնել նոր լուծումներով՝ վերացնելով տեխնիկական սահմանափակումները և լայն հնարավորություն կտա արվեստի այլ ոլորտների համադրմանը։



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԿՆՔԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԵՏ՝ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԱՋԱԿՑԵԼ ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ 10.09.2024
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԿՆՔԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԵՏ՝ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԱՋԱԿՑԵԼ ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ

2024 թվականի սեպտեմբերի 9-ին «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն և Վաղարշապատի համայնքապետարանը ստորագրեցին հուշագիր՝ որը նպատակ ունի աջակցելու քաղաքի շրջակա միջավայրի բարելավմանը։ Հուշագիրը ստորագրեցին Բանկի Գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանը և Վաղարշապատի համայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը։



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԱՈՒԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ 20.05.2024
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԱՈՒԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ

2024թ.-ի մայիսի 18-ին, թանգարանների գիշերը, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հանդես է եկել ազգային մշակույթի խրախուսման հերթական նախաձեռնությամբ և Հայաստանի Պատմության թանգարանին է նվիրաբերել 40 աուդիոգիդ սարքեր:

Այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանի Պատմության թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ինքնուրույն ծանոթանալ թանգարանում ներկայացված ցուցանմուշներին։



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ 30.12.2023
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ

5 տարի շարունակ Ամանորի նախաշեմին, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում սոցիալական տարբեր ծրագրերի կողքին կարևոր տեղ ունի «Դարձիր Ձմեռ Պապ» ծրագիրը, որի շրջանակում Բանկի աշխատակիցներն անձամբ հասնում են հեռավոր սահմանամերձ ու սահմանային գյուղերն ու տեղում հանձնում նվերները՝ ջերմություն տալով երեխաներին ու ասելով, որ նրանք մենակ չեն:



ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԺՊԻՏՆԵՐ ՊԱՐԳԵՎԵՑԻՆ ՍՈԹՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ 07.06.2023
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԺՊԻՏՆԵՐ ՊԱՐԳԵՎԵՑԻՆ ՍՈԹՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում հունիս մեկյան տոնի կապակցությամբ Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի աշխատակիցներն աջակցեցին Սոթք գյուղի 15 ընտանիքների, ովքեր ամուր կանգնած են ու հավատով շարունակում են պաշտպանել մեր հայրենիքի սահմանները:



ՆՈՐ ԱՆՏԱՌ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ 30-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ 03.05.2023
ՆՈՐ ԱՆՏԱՌ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ 30-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

ՀՀ կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը և 18 առևտրային բանկերը «Իմ անտառ Հայաստանի» հետ համագործակցությամբ Հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնում են 50 հա նոր անտառ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում՝ տնկելով 160 000 ծառ (կաղնի, թխկի, հաճարենի, լորենի, վայրի տանձ, վայրի խնձոր, ընկուզենի, բոխի և այլ ծառատեսակներ)։ Այսպիսով, ստեղծվող անտառը, որպես մնայուն, ապագային ու կյանքին ուղղված արժեք, խորհրդանշելու է ազգային արժույթի հարատևությունը։



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ 09.01.2023
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Ամանորի տոներին ընդառաջ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն ու աշխատակիցները այս տարի ևս Ամանորյա հեքիաթ-տոն պարգևեցին Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած 7 գյուղերի շուրջ 125 փոքրիկներին: Վերջիններս, ավելի քան ունենալով մեր կարիքը, վստահ լինելով, որ մենք կանգնած ենք իրենց կողքին, նամակներ էին գրել Ձմեռ պապիկին իրենց ցանկություններով, իսկ աշխատակիցները համատեղ ուժերով կատարեցին բոլորը:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՋԱԿՑԵՑԻՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ 31.08.2022
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՋԱԿՑԵՑԻՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Կարևորելով սոցիալական պատասխանատվությունն ու թիմային ոգին` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի աշխատակիցները, սեպտեմբերի 1-ին ընդառաջ, նախաձեռնել են աջակցության ծրագիր, որով օգնել են սոցիալապես անապահով 25 ընտանիքի առաջին դասարան գնացող երեխաներին` նվիրելով հագուստ, դպրոցական պայուսակ, կոշիկ, գրենական պիտույքներ:



ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ «100 ՏՈՒՆ ԱՐՑԱԽՈՒՄ» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԱՆԱՆՍԱՎՈՐՎԱԾ 1 ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ 04.08.2022
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ «100 ՏՈՒՆ ԱՐՑԱԽՈՒՄ» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԱՆԱՆՍԱՎՈՐՎԱԾ 1 ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ

Հուլիսի 30-ին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի աշխատակիցները Շուշիից տեղահանված բազմազավակ ընտանիքին են հանձնել «100 տուն Արցախում» նախագծի շրջանակում Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում կառուցված տան բանալիները, որը ֆինանսավորվել է Բանկի կողմից։



ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՋԱԿՑԵՑԻՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՈՐՈՇ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ 06.06.2022
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՋԱԿՑԵՑԻՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՈՐՈՇ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

Մշտապես կարևորելով սոցիալական պատասխանատվության դերն ու նշանակությունը, ավանդույթի համաձայն, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը և աշխատակիցները Երեխաների պաշտպանության օրվա առթիվ այցելեցին ՀՀ Շիրակի մարզ՝ համագործակցելով Շիրակի մարզպետարանի հետ և աջակցեցին 18 անապահով բազմազավակ ընտանիքների:




1 2 3 4 5